ՀՆԴԿԱՍՏԱՆԸ ՄԻՋՈՑՆԵՐ ԿՅԱՏԿԱՑՆԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ԿՈՐԾԱՆԻՉՆԵՐ<br /> ԳՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ<br />


ՀՆԴԿԱՍՏԱՆԸ ՄԻՋՈՑՆԵՐ ԿՅԱՏԿԱՑՆԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ԿՈՐԾԱՆԻՉՆԵՐ
ԳՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

  • 15-10-2007 15:30:00   |   |  Միջազգային
ԴԵԼԻ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հնդկաստանի կառավարութեանն առընթեր Անվտանգութեան կոմիտէն հաւանութիւն է տուել Ռուսաստանից լրացուցիչ 40 Սու-30 ՄԿԻ կործանիչների գնման համար միջոցների հատկացմանը: Միաժամանակ, ինչպէս հաղորդում է «Հինդու» թերթը, «կանաչ լոյս» է վառուել հինգերորդ սերնդի կործանիչների համատեղ մշակման մասին ռուս գործընկերների հետ հնդկական կողմի համաձայնագիր ստորագրելու համար: Հնդկաստանի պաշտպանութեան նախարարութեան աղբիւրների համաձայն, Սու-30 ՄԿԻ-ի գնման նոր պայմանագիրը գնահատւում է աւելի քան 1,6 միլիարդ դոլար: Մատակարարումները ծրագրւում է իրականացնել մինչեւ 2010 թուվականը:
  -   Միջազգային