ԱՄՆ-ՈՒՄ ՌՈՒՍ ԴԻՒԱՆԱԳԷՏԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒԵԼ Է 51 ԱՄՍՈՒԱՅ<br /> ԲԱՆՏԱՐԿՈՒԹԵԱՆ<br />


ԱՄՆ-ՈՒՄ ՌՈՒՍ ԴԻՒԱՆԱԳԷՏԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒԵԼ Է 51 ԱՄՍՈՒԱՅ
ԲԱՆՏԱՐԿՈՒԹԵԱՆ

  • 15-10-2007 14:31:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՆՅՈՒ ԵՈՐՔ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ռուս դիւանագէտ Վլադիմիր Կուզնեցովը, որին ԱՄՆ-ում մեղաւոր են ճանաչել փողերի լուացման մէջ, դատապարտուել է չորս տարուայ եւ երեք ամսուայ բանտարկութեան եւ 73 հազար դոլար տուգանքի: Այդ ժամկէտը լրանալուց յետոյ նա երկու տարի կգտնուի հրապարակային հսկողութեան տակ: Իր ժամկէտի հաշուարկը նա կսկսի հոկտեմբերի 22-ից Ալլենվուդի դաշնապետական բանտում (Փենսիլվանիայի նահանգ): Կուզնեցովին ԱՄՆ-ի իշխանութիւնները մեղադրում են նրանում, որ 2000 թուականին նա օֆշորային ընկերութիւն է հիմնել իբր անօրինական միջոցները թաքցնելու համար, որոնք նա յետոյ հինգ տարի շարունակ ստացել է ՄԱԿ-ի գնումների ծառայութեան աշխատակից Ալեքսանդր Յակովլեւից: Կուզնեցովն ինքը ամբողջովին ժխտում է իր մեղքը եւ բազմիցս յայտարարել է, որ իրեն ոչինչ յայտնի չի եղել Յակովլեւից պարտքով իր վերցրած 300 հազար դոլարի յանցաւոր ծագման մասին:
  -   Միջազգային