ՎԵՆԵՍՈՒԵԼԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՖԻԴԵԼ ԿԱՍՏՐՈՅԻ ՀԵՏ<br />


ՎԵՆԵՍՈՒԵԼԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՖԻԴԵԼ ԿԱՍՏՐՈՅԻ ՀԵՏ

  • 15-10-2007 14:29:00   |   |  Միջազգային
ՀԱՎԱՆԱ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը հանդիպել է կուբացի առաջնորդ Ֆիդել Կաստրոյի հետ, որը աղիների ծանր վիրահատությունից յետոյ ժամանակաւորապէս թողել է երկրի կառավարումը: Ինչպէս հոկտեմբերի 13-ին հաղորդել են կուբայական աղբիւրները, զրոյցի ընթացքում երկու առաջնորդները քննարկել են մի շարք միջազգային խնդիրներ եւ տարածաշրջանային յարաբերութիւնների զարգացման ընթացքը: Պաշտօնական տուեալներով, զրույցը տեւել է 4 ժամից աւելի: Սակայն տեղական լրատվամիջոցները առայժմ չեն հրապարակել հանդիպման լուսանկարներ եւ տեսանիւթեր, ինչպէս դա արւում էր նախկինում:
  -   Միջազգային