ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԵՎ ԱՄՆ-Ն ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹԻՒՆ ՁԵՌՔ ՉԵՆ ԲԵՐԵԼ ՀՀՊ<br /> ՀԱՐՑԵՐԻ ԱՌՆՉՈՒԹԵԱՄԲ<br />


ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԵՎ ԱՄՆ-Ն ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹԻՒՆ ՁԵՌՔ ՉԵՆ ԲԵՐԵԼ ՀՀՊ
ՀԱՐՑԵՐԻ ԱՌՆՉՈՒԹԵԱՄԲ

  • 12-10-2007 20:26:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՈՒԱ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ռուսաստանը եւ ԱՄՆ-ն «երկու գումարած երկու» ձեւաչափով Մոսկուայում կայացած կոնսուլտացիաների ընթացքում համաձայնութեան չեն հասել հակահրթիռային պաշտպանութեան (ՀՀՊ) հարցերի առնչութեամբ, բանակցութիւններից յետոյ յայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը: «Հակահրթիռային պաշտպանութեան, ինչպէս նաեւ միջուկային մարտագլխիկների տեղաբաշխման հարցերի շուրջ, որ նախատեսուած են Մոսկովեան պայմանագրով, համաձայնութիւն ձեռք չբերուեց, բայց մենք եկանք այն եզրահանգման, որ մեր փորձագետները պէտք է ըստ կարելւոյն շուտ քննութեան առնեն այդ հարցերը»,- ասել է նա «երկու գումարած երկու» (ՌԴ ԱԳ ղեկավար, ԱՄՆ պետքարտուղար, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի պաշտպանութեան նախարարներ) ձեւաչափով հանդիպման արդիւնքներին նուիրուած մամլոյ ասուլիսի ընթացքում: «Ինչ վերաբերում է Լեհաստանին եւ Չեխիայի Հանրապետութեանը, ապա մենք շարունակում ենք աշխատանքն այդ ուղղութեամբ եւ, բնականաբար, այդ աշխատանքում մենք այժմ կընդգրկենք ռուսական կողմի մտահոգութիւնները»,- աւելացրել է Ռայսը: Նշւում է, որ ճեպասուլիսում ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը յայտնել է, որ «երկու գումարած երկու» ձեւաչափով Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի կոնսուլտացիաները կշարունակուեն «մօտ կէս տարի անց Միացեալ Նահանգներում»:
  -   Միջազգային