ԽԱՂԱՂՈՒԹԵԱՆ ՆՈԲԵԼԵԱՆ ՄՐՑԱՆԱԿԸ ՇՆՈՐՀՈՒԵԼ Է ԱՄՆ-Ի ՆԱԽԿԻՆ<br /> ՓՈԽՆԱԽԱԳԱՀ ԱԼԲԵՐՏ ԳՈՐԻՆ<br />


ԽԱՂԱՂՈՒԹԵԱՆ ՆՈԲԵԼԵԱՆ ՄՐՑԱՆԱԿԸ ՇՆՈՐՀՈՒԵԼ Է ԱՄՆ-Ի ՆԱԽԿԻՆ
ՓՈԽՆԱԽԱԳԱՀ ԱԼԲԵՐՏ ԳՈՐԻՆ

  • 12-10-2007 17:50:00   |   |  Միջազգային
ՕՍԼՈ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Խաղաղութեան Նոբելեան մրցանակի դափնեկիրներ են դարձել ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ալբերտ Գորը եւ ՄԱԿ-ին առընթեր Կլիմայի փոփոխութեան փորձագէտների միջկառավարական խումբը: Այս մասին հոկտեմբերի 12-ին յայտարարել է Նորվեգիայի Նոբելեան կոմիտէն: Այդ պարգեւով գնահատուել են նրանց «ջանքերը մարդու կողմից կլիմայի փոփոխման մասին մասշտաբային գիտելիքի ստեղծման եւ տարածման» միջոցառումների մշակման ուղղութեամբ, «որ անհրաժեշտ են այդ փոփոխմանը հակազդելու համար», ասւում է Նորվեգիայի Նոբելեան կոմիտէի յայտարարութեյան մէջ:
  -   Միջազգային