ՄԻՆՉԵՒ 20 ՏԱՐԵԿԱՆ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹԵԱՆ ԱՒԱՐՏԻՆ<br /> ՄՆԱՑԵԼ Է 4 ՓՈՒԼ<br />


ՄԻՆՉԵՒ 20 ՏԱՐԵԿԱՆ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹԵԱՆ ԱՒԱՐՏԻՆ
ՄՆԱՑԵԼ Է 4 ՓՈՒԼ

  • 12-10-2007 17:46:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանում անցկացուող մինչեւ 20 տարեկան շախմատիստների աշխարհի առաջնութիւնում տղաների մրցաշարում 8 փուլից յետոյ 7 միաւորով առաջատարն է Ադլի Ահմեդը (Եգիպտոս): Հայաստանի շախմատիստներից լաւագոյն արդիւնքն ունեն Աւետիք Գրիգորեանը, որը 6 միաւորով բաժանում է 2-5-րդ, եւ Արման Փաշիկյանը, որը 5,5 միաւորով բաժանում է 6-10-րդ տեղերը: Աղջիկների մրցաշարային աղիւսակը գլխաւորում է Վերա Նեբոլշինան (Ռուսաստան), որը 8 հնարաւորից վաստակել է 7 միաւոր: Հայազգի մարզուհիներից Տաթեւ Աբրահամեանը (ԱՄՆ), Տաթեւ Հայրապետեանը (Ռուսաստան) եւ Դիանա Յարութիւնեյանը (Ուկրաինա) 5-ական միաւորով բաժանում են 10-19-րդ տեղերը: Աննա Հայրապետեանը եւ Լիա Մարտիրոսեանը (Հայաստան) 4,5-ական միաւորով բաժանում են 20-25-րդ տեղերը: Առաջնութեան աւարտին մնացել է 4 փուլ:
  -   Սպորտ