ՅՈՒՆՎԱՐԻ 1-ԻՑ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՈՒԱԶԱԳՈՅՆ ԱՄՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ ԵՎ<br /> ՀԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱՅ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆՈՒԱԶԱԳՈՅՆ ՇԵՄԸ ԿԸ ՍԱՀՄԱՆՈՒԻ 25 ՀԱԶԱՐ<br /> ԴՐԱՄ<br />


ՅՈՒՆՎԱՐԻ 1-ԻՑ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՈՒԱԶԱԳՈՅՆ ԱՄՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ ԵՎ
ՀԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱՅ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆՈՒԱԶԱԳՈՅՆ ՇԵՄԸ ԿԸ ՍԱՀՄԱՆՈՒԻ 25 ՀԱԶԱՐ
ԴՐԱՄ

  • 11-10-2007 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 11-ի արտահերթ նիստում ՀՀ Ազգային Ժողովը առաջին ընթերցմամբ ընդունեց «Նուազագոյն ամսական աշխատավարձի մասին» գործող օրէնքում փոփոխութիւններ կատարելու վերաբերեալ օրինագիծը: Ըստ այդմ, կառավարութիւնը, մասնաւորապէս, առաջարկում է համաձայն ՀՀ 2008-2010թթ.-ի պետական միջնաժամկէտ ծախսերի ծրագրի 2008թ.-ի յունվարի 1-ից նուազագոյն ամսական աշխատավարձը սահմանել 25 հազար դրամ (մօտ 73,5 ԱՄՆ դոլար)` ներկայիս 20 հազար դրամի փոխարէն: Դրա հետ կապուած առաջին ընթերցմամբ ընդունուեց նաեւ «Եկամտահարկի մասին» փոփոխութիւն նախատեսող օրինագիծը, որով հարկման ենթակայ եկամուտների նուազագոյն շեմը սահմանւում է 25 հազար դրամ:
  -   Տնտեսութիւն