ՈՒՂԵԾԻՐ Է ԴՈՒՐՍ ԵԿԵԼ ԱՌԱՋԻՆ ՄԱԼԱՅԶԻԱՑԻ ՏԻԵԶԵՐԱԳՆԱՑԸ<br />


ՈՒՂԵԾԻՐ Է ԴՈՒՐՍ ԵԿԵԼ ԱՌԱՋԻՆ ՄԱԼԱՅԶԻԱՑԻ ՏԻԵԶԵՐԱԳՆԱՑԸ

  • 10-10-2007 21:05:00   |   |  Միջազգային
ԱՍՏԱՆԱ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Բայկոնուրից «Սոյուզ-ՖԳ» հրթիռը ուղեծիր է դուրս բերել «Սոյուզ ՏՄԱ-11» տիեզերանաւը, որը միջազգային տիեզերակայան կհասցնի 16-րդ արշաւախմբի անձնակազմին եւ Մալայզիայի առաջին տիեզերագնացին: Հիմնական 16-րդ արշաւախմբի անձնակազմը` ռուսաստանցի Եուրի Մալենչենկոն եւ ՆԱՍԱ-ի աստղագնաց Պեգգի Ուիթսոնը, տիեզերակայանում կմնան կէս տարի: Մալայզիացի առաջին տիեզերագնաց Շեյխ Մուզաֆար Շուքորը միջազգային տիեզերակայանում մի շարք գիտափորձեր կիրականացնի եւ 11 օր անց կվերադառնայ Երկիր` ապրիլից ուղեծրում աշխատող Ֆյոդոր Յուրչիխինի եւ Օլեգ Կոտովի հետ միասին:
  -   Միջազգային