ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ Է ՄՈԼԴԱՒԱԿԱՆ ԳԻՆՈՒ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ<br />


ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ Է ՄՈԼԴԱՒԱԿԱՆ ԳԻՆՈՒ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ

  • 10-10-2007 15:16:00   |   |  Միջազգային
ՔԻՇՆԵՎ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 9-ից Մոլդավիան սկսում է ապրանքանշաններ տրամադրել Ռուսաստան գինի արտահանողներին: Այս մասին յայտնել է «Մոլդովա-Վին» ագրոարդիւնաբերական գործակալութեան ղեկավար Վալերի Միրոնեսկուն: Ըստ նրա, Ռուսաստան մոլդովական գինու արտահանման վերականգնումը հնարաւոր է դարձել այն պայմանավորվածությունների շնորհիւ, որ ձեռք էին բերուել Մոլդաւիայի եւ Ռուսաստանի նախագահների միջեւ հոկտեմբերի սկզբին Դուշանբեում ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ: Մոլդաւական եւ վրացական գինու մատակարարումները Ռուսաստան, որ սպառում էր երկու երկրների գինեգործական արտադրանքի 80%-ից աւելին, դադարեցուել էին անցած տարուայ մարտից: Ռուսաստանը դա բացատրել էր որակի ստանդարտներին այդ գինիների անհամապատասխանությամբ: Վրաստանն ու Մոլդավիան Ռուսաստանին մեղադրել էին տնտեսական ճնշում գործադրելու փորձերի մէջ:
  -   Միջազգային