«ԿԱՆԹԵՂ» ԳՐԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆ ԱՅՍ ՏԱՐԻ ՇՆՈՐՀՈՒԵԼ Է ԹԱՐԳՄԱՆԻՉՆԵՐ<br /> ՅԱԿՈԲ ԽԱՉԻԿԵԱՆԻՆ, ՐԱՖՖԻ ԿԱՆԹՅԱՆԻՆ ԵՎ ՆՈՒԱՐԴ ՎԱՐԴԱՆԵԱՆԻՆ<br />


«ԿԱՆԹԵՂ» ԳՐԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆ ԱՅՍ ՏԱՐԻ ՇՆՈՐՀՈՒԵԼ Է ԹԱՐԳՄԱՆԻՉՆԵՐ
ՅԱԿՈԲ ԽԱՉԻԿԵԱՆԻՆ, ՐԱՖՖԻ ԿԱՆԹՅԱՆԻՆ ԵՎ ՆՈՒԱՐԴ ՎԱՐԴԱՆԵԱՆԻՆ

  • 10-10-2007 15:00:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի եւ Հայաստանի Գրողների միութեան (ՀԳՄ) «Կանթեղ» ամենամեայ գրական մրցանակն այս տարի շնորհուել է թարգմանչուհի Նուարդ Վարդանեանին, կանադահայ արձակագիր, թարգմանիչ Յակոբ Խաչիկեանին եւ գերմանահայ թարգմանիչ Րաֆֆի Կանթյանին: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց ՀԳՄ-ի նախագահ Լեւոն Անանեանը, սփիւռքահայ թարգմանիչներին մրցանակը շնորհուել է հայ գրականութիւնը օտար լեզուներով թարգմանելու, իսկ Ն.Վարդանեանին` ֆրանսիական գրականութեան բարձրարժէք նմուշները հայ ընթերցողին ներկայացնելու համար:
  -   Մշակոյթ