ՎԻԼՆԻՒՍՈՒՄ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԸ<br />


ՎԻԼՆԻՒՍՈՒՄ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԸ

  • 10-10-2007 13:56:00   |   |  Միջազգային
ՎԻԼՆԻՒՍ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 10-11-ը Վիլնիւսում կկայանայ էներգետիկայի հարցերին նուիրուած գագաթնաժողով: Ինչպէս հաղորդում է «Կավկազպրեսը», գագաթնաժողովին կմասնակցեն Սեւծովեան տարածաշրջանի եւ Բալթեան երկրների կառավարությունների ղեկավարներ եւ նախարարներ, ինչպէս նաեւ ՆԱՏՕ-ի եւ Եւրոպական միութեան ներկայացուցիչներ: Գագաթնաժողովում կքննարկուեն Եւրոպայի էներգետիկ անվտանգութեան հարցերը, ինչպէս նաեւ Կասպիականից եւ Միջին Ասիայից դէպի Եւրոպա նաւթի եւ գազի տարանցման հեռանկարները:
  -   Միջազգային