ՆՈԲԵԼԵԱՆ ՄՐՑԱՆԱԿԸ ՖԻԶԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՒԱՌՈՒՄ ՇՆՈՐՀՈՒԵԼ Է<br /> ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԵՎ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԵՏԱԶՈՏՈՂՆԵՐԻՆ<br />


ՆՈԲԵԼԵԱՆ ՄՐՑԱՆԱԿԸ ՖԻԶԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՒԱՌՈՒՄ ՇՆՈՐՀՈՒԵԼ Է
ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԵՎ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԵՏԱԶՈՏՈՂՆԵՐԻՆ

  • 09-10-2007 16:46:00   |   |  Միջազգային
ՍՏՈԿՀՈԼՄ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Շվեդիայի գիտութիւնների թագաւորական ակադեմիայում հոկտեմբերի 9-ին յայտարարուել են ֆիզիկայի բնագաւառի Նոբելեան մրցանակի նոր դափնեկիրների անունները: Մրցանակին արժանացել են ֆրանսիացի Ալբերտ Ֆերտը եւ գերմանացի Պետեր Գրյունբերգը` «էլեկտրահաղորդունակության վրայ մագնիսականության ազդեցութեան ոլորտի հայտնագործության համար»: Այս հայտնագործությունը հնարաւոր է դարձրել ինֆորմացիայի ռադիկալ կոմպրիմացումը համակարգիչների կոշտ դիսկի վրայ:
  -   Միջազգային