ԵՐԵՒԱՆՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՒՈՒՄ Է ՄԻՆՉԵՒ 20 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԻ<br /> ԱՌԱՋՆՈՒԹԻՒՆԸ<br />


ԵՐԵՒԱՆՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՒՈՒՄ Է ՄԻՆՉԵՒ 20 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԻ
ԱՌԱՋՆՈՒԹԻՒՆԸ

  • 08-10-2007 13:47:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանում աշխարհի մինչեւ 20 տարեկանների շախմատիստների առաջնութիւնում խաղացվել է 5 փուլ: Տղաների մրցաշարում 4,5 միաւորով առաջատարը Սո Վեսլին է (Ֆիլիպիններ): Տանտերերից լաւագոյնը Հրանտ Մելքումեանն է, որը մի խումբ շախմատիստների հետ 4 միաւորով բաժանում է 2-7-րդ տեղը: Աղջիկների մրցաշարում Վերա Լեբոսինան (Ռուսաստան) 5 հնարաւորից նոյնքան միաւոր է վաստակել եւ առաջատար է: Երեւանցի Աննա Հայրապետեանը 3 միաւորով գտնւում է 15-րդ հորիզոնականում: Տաթեւ Աբրահամեանը (ԱՄՆ) 4 միաւորով 6-րդ տեղում է:
  -   Սպորտ