ՇԱԽՄԱՏԻ ԵՒՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԳԱՒԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹԵԱՆ ԹԻՄԱՅԻՆ<br /> ՄՐՑԱՇԱՐՈՒՄ ԿԱՅԱՑԱՆ 5-ՐԴ ՓՈՒԼԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ<br />


ՇԱԽՄԱՏԻ ԵՒՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԳԱՒԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹԵԱՆ ԹԻՄԱՅԻՆ
ՄՐՑԱՇԱՐՈՒՄ ԿԱՅԱՑԱՆ 5-ՐԴ ՓՈՒԼԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ

  • 08-10-2007 13:29:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Անթալիայում շարունակւում է շախմատի Եւրոպայի չեմպիոնների գաւաթի թիմային խաղարկութիւնը: Հոկտեմբերի 7-ին կայացան 5-րդ փուլի հանդիպումները: Երեւանի «Բանկային արքան» 3:3 հաշւով աւարտեց հանդիպումը Գերմանիայի «Համբուրգերի» հետ եւ 55 թիմերի պայքարում 6 միաւորով զբաղեցնում է աղիւսակի 16-րդ հորիզոնականը: Կանանց մրցաշարում Երեւանի «Միկան» 1,5:2,5 հաշւով զիջեց Մոնակոյի «Մոնտեկառլոյին» եւ 18 թիմերի պայքարում 6 միաւորով ընթանում է 8-րդ տեղում:
  -   Սպորտ