ԱՊՀ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԸ ԸՆԴՈՒՆԵԼ ԵՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԵԱՆ ՅԵՏԱԳԱՅ<br /> ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ<br />


ԱՊՀ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԸ ԸՆԴՈՒՆԵԼ ԵՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԵԱՆ ՅԵՏԱԳԱՅ
ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ

  • 05-10-2007 20:58:00   |   |  Միջազգային
ԴՈՒՇԱՆԲԵ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ԱՊՀ գագաթնաժողովն ընդունել է Համաձայնեցուած միգրացիոն քաղաքականութեան մասին յայտարարագիր եւ ԱՊՀ յետագայ զարգացման հայեցակարգ: Հայցեկարգը հաւանութեան է արժանացել Պետութիւնների ղեկավարների խորհրդի որոշմամբ: Փաստաթուղթը կազմուած է 10 էջից: ԱՊՀ յետագայ զարգացման հայեցակարգի մասին որոշման մէջ ասւում է, որ «Հայեցակարգի իրագործմանն ուղղուած հիմնական միջոցառումների ծրագրի կատարման եւ ԱՊՀ պետութիւնների ղեկավարների խորհրդի ամենամեայ իրազեկման գործողութիւնների կոորդինացումը իրականացնում է ԱՊՀ պետութիւնների ղեկավարների խորհրդում նախագահող պետութիւնը»: Համաձայնեցուած միգրացիոն քաղաքականութեան վերաբերեալ առաջարկների մասին որոշման մէջ նշւում է, որ Յայտարարագրի հիմքում դրուած առաջնահերթ համալիր միջոցառումների մշակումը յանձնարարուած է Կառավարությունների ղեկավարների խորհրդին: Կառավարությունների ղեկավարների խորհրդին նաեւ յանձնարարուած է «Պետութիւնների ղեկավարների խորհրդի անունից որոշում ընդունել աշխատանքային միգրանտների եւ նրանց ընտանիքի անդամների իրաւական կարգավիճակի մասին կոնվենցիայի նախագծի առնչութեամբ»: ԱՊՀ նոր գործադիր քարտուղարը կլինի Սերգեյ Լեբեդեւը, որն այժմ Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայութեան ղեկավարն է: Նա այդ պաշտօնում կփոխարինի Վլադիմիր Ռուշայլոյին:
  -   Միջազգային