ԻՏԱԼԻԱՆ ԴԷՄ Է ԻՐԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻՆ<br />


ԻՏԱԼԻԱՆ ԴԷՄ Է ԻՐԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻՆ

  • 05-10-2007 16:47:00   |   |  Միջազգային
ՀՌՈՄ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Իտալիան կտրականապէս դէմ է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Բեռնար Կուշների` Իրանի դէմ տնտեսական պատժամիջոցներ սահմանելու առաջարկութեանը: Այս մասին յայտարարել է Իտալիայի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավար Մասսիմո Դ'Ալեման: Ըստ արտգործնախարարի, ինքը երկար հեռախօսազրոյց է ունեցել Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ, որի ընթացքում իրենք պայմանաւորուել են կոորդինացնել իրենց քաղաքականութիւնը Իրանի նկատմամբ: «Հռոմը եւ Բեռլինը Իրանի ամենախոշոր տնտեսական գործընկերներն են, եւ այդ երկրի դէմ ԵՄ պատժամիջոցները կարող են աղէտի հանգեցնել իտալական եւ գերմանական տնտեսությունները»,- նշել է Մասսիմո Դ'Ալեման:
  -   Միջազգային