ՖՐԱՆՍԻԱՅԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՆՈՐ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ<br /> ՍԱՀՄԱՆԵԼ ԻՐԱՆԻ ԴԷՄ ԵՄ-Ի ԿՈՂՄԻՑ<br />


ՖՐԱՆՍԻԱՅԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՆՈՐ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ
ՍԱՀՄԱՆԵԼ ԻՐԱՆԻ ԴԷՄ ԵՄ-Ի ԿՈՂՄԻՑ

  • 04-10-2007 20:13:00   |   |  Միջազգային
ՓԱՐԻԶ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Կուշները պահանջել է ԵՄ-ի կողմից նոր, ՄԱԿ ԱԽ-ի բանաձեւերով չնախատեսուած պատժամիջոցներ սահմանել Իրանի դէմ ի պատասխան ուրանի հարստացման աշխատանքը դադարեցնելուց Թեհրանի հրաժարման: «Իրանի կողմից միջուկային զէնքի ձեռք բերումը կարող է իսկական սպառնալիք դառնալ ողջ աշխարհի համար»,- յայտարարել է Կուշները: Այդուամենայնիւ Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարը կոչ է արել Իսլամական Հանրապետութեան միջուկային ծրագրի շուրջ բանակցութիւնները վարել «մինչեւ վերջ», չբացառելով միաժամանակ Թեհրանի դէմ նոր պատժամիջոցներ սահմանելու հնարաւորութիւնը: Բեռնար Կուշները նախազգուշացրել է ֆրանսիական ձեռնարկութիւններին ձեռնպահ մնալ Իսլամական Հանրապետութեան տնտեսութեան մէջ ցանկացած նոր ներդրումներից:
  -   Միջազգային