ՄՈՍԿՈՒԱՅԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՅԱՅՏՆԱԲԵՐՈՒԵԼ Է 34 ՄԱՐԴՈՒ ԱՃԻՒՆ<br />


ՄՈՍԿՈՒԱՅԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՅԱՅՏՆԱԲԵՐՈՒԵԼ Է 34 ՄԱՐԴՈՒ ԱՃԻՒՆ

  • 04-10-2007 19:45:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՈՒԱ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մոսկուայի կենտրոնում Նիկոլսկայա փողոցի Շերեմետեւյան հյուրատան նկուղում յայտնաբերուել են տասնեակ մարդկանց աճիւններ: Այս մասին, ինչպէս հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները, հոկտեմբերի 4-ին յայտարարել է մայրաքաղաքի կենտրոնական վարչական շրջանի ՆԳԲ մամլոյ քարտուղար Ելենա Պերֆիլովան: «Նախօրէին միլիցիա է դիմել Նիկոլսկայա փողոցի թիւ 8 տան վերականգնման աշխատանքներով զբաղուող կազմակերպութեան մի բանուոր: Տղամարդը պատմել է, որ տան նկուղում մարդկանց աճիւններ են գտել: Այնտեղ մեկնած միլիցիայի աշխատակիցները ընդհանուր առմամբ յայտնաբերել են 34 մարդու աճիւն եւ չպարզված նմուշի ժանգոտած մի ատրճանակ»,- ասել է Պերֆիլովան: Մասնագէտների կարծիքով, այնտեղ աւելի շատ մարմիններ կարող են լինել: Անցած դարի 30-ական թուականներին բռնադատուածներին Լուբյանկայի ՆԳԺԿ շէնքից հանում էին եւ գնդակահարում մօտակայ շէնքերի նկուղներում: Հնարաւոր է, որ գնդակահարութեան մի վայր էլ եղել է Շերեմետեւյան առանձնատունը:
  -   Միջազգային