«ՄԵԱ ԿՈՒԼՊԱ»-Ն ԱՐԴԷՆ 5 ՏԱՐԵԿԱՆ Է, ՍԱԿԱՅՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄՆԱԼ<br /> ԱՐԴԻԱԿԱՆ<br />


«ՄԵԱ ԿՈՒԼՊԱ»-Ն ԱՐԴԷՆ 5 ՏԱՐԵԿԱՆ Է, ՍԱԿԱՅՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄՆԱԼ
ԱՐԴԻԱԿԱՆ

  • 02-10-2007 18:45:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Սցենարի հեղինակ Վահրամ Սահակեանի եւ բեմադրող ռեժիսոր Արթուր Սահակեանի «Մեա կուլպա» ներկայացումը արդէն 5 տարեկան է: Բեմադրումից 5 տարի անց էլ այն դեռեւս արդիական է, ինչի վկայութիւնը ներկայացման ժամանակ լեփ-լեցուն դահլիճներն են: Այսպիսի կարծիք յայտնեց հոկտեմբերի 1-ին ներկայացման 5-րդ տարեդարձի կապակցութեամբ հրաւիրուած մամլոյ ասուլիսում Երեւանի դրամատիկական թատրոնի գեղարուեստական ղեկավար Արմէն Խանդիկեանը: Նա համոզուած է, որ «Մեա կուլպա» տրագիկոմեդիան այլեւս պահանջված ներկայացում չի լինի, երբ հասարակութիւնը կազատուի դրանում բարձրացուած խնդիրներից ու արատներից: «Այս առումով, թերեւս վաղ է խօոսելը, քանի որ դեռեւս շարունակւում է արժէքների անկումը բոլոր ասպարէզներում»,- ընդգծեց Ա.Խանդիկեանը: Ըստ Ա.Խանդիկյանի, թատերական այս ժանրի ներկայացումները սովորաբար շատ կարճատեւ կեանք են ունենում, սակայն «Մեա կուլպա»-ի դէպքում այդ չափանիշը չի պահպանուել, իսկ դրա «գաղտնիքը» մէկն է` ներկայացումը այսօր էլ պահանջված է: Ներկայացման գլխաւոր դերակատար Հրանտ Թոխատյանի խօսքերով, ինքը սիրով է բեմ դուրս գալիս, մանաւանդ այս ստեղծագործական ու դերասանական խմբի հետ: Ըստ նրա, այս տիպի ներկայացում բեմադրելը շատ բարդ է, քանի որ լուրջ նիւթը պէտք է կարողանալ ներկայացնել թեթեւ ժանրի մէջ, որն աւելի մեծ ջանք ու վարպետություն է պահանջում: «Ամէն նոր բեմելը պարտաւորեցնող է, եթէ դերասանը մի փոքր կորցնի հետաքրքրութիֆւնը, ներկայացումը կտապալուի»,- համոզուած է նա: Նշուեց, որ Հ.Թոխատյանի 50-ամեակի կապակցութեամբ 2008թ. յունվարի 10-ին դերասանական նոյն խումբը հանրութեանը կներկայանայ նոր` «Անհանգիստ հոգի» ներկայացումով: «Ներկայացումը մի փոքր ինքնակենսագրական է, սակայն բեմադրուած է այնպէս, որ հետաքրիր է լինելու նաեւ հասարակութեան համար»,- նշեց Հ.Թոխատյանը:
  -   Մշակոյթ