ՇԱԽՄԱՏԻ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ ԴԱՐՁԱՒ ՎԻՇՎԱՆԱԹԱՆ ԱՆԱՆԴԸ<br />


ՇԱԽՄԱՏԻ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ ԴԱՐՁԱՒ ՎԻՇՎԱՆԱԹԱՆ ԱՆԱՆԴԸ

  • 01-10-2007 15:06:00   |   |  Սպորտ
ՄԵԽԻԿՈ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մեխիկոյում սեպտեմբերի 30-ին աւարտուեց շախմատի աշխարհի առաջնութեան եզրափակիչը: 14 հնարաւորից 9 միաւոր վաստակեց եւ աշխարհի չեմպիոնի կոչումը նուաճեց Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան): 8-ական միաւորով եւ գործակիցների հաշուարկով 2-րդ, 3-րդ տեղերն զբաղեցրին Կրամնիկը եւ Գելֆանդը: Նրանց յաջորդում են Լեկոն` 7 միաւոր, Սվիդլերը` 6,5 միաւոր, Մորոզեւիչը եւ Արոնեանը` 6-ական միաւոր, Գրիշչուկը` 5,5 միաւոր: Լ.Արոնեանը դեկտեմբերին կմասնակցի Խանտի Մանսիյսկում անցկացուելիք աշխարհի գաւաթի խաղարկութեանը:
  -   Սպորտ