ՄԵԽԻԿՈ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մեխիկոյում սեպտեմբերի
30-ին աւարտուեց շախմատի աշխարհի առաջնութեան եզրափակիչը: 14
հնարաւորից 9 միաւոր վաստակեց եւ աշխարհի չեմպիոնի կոչումը նուաճեց
Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան): 8-ական միաւորով եւ գործակիցների
հաշուարկով 2-րդ, 3-րդ տեղերն զբաղեցրին Կրամնիկը եւ Գելֆանդը:
Նրանց յաջորդում են Լեկոն` 7 միաւոր, Սվիդլերը` 6,5 միաւոր,
Մորոզեւիչը եւ Արոնեանը` 6-ական միաւոր, Գրիշչուկը` 5,5 միաւոր:
Լ.Արոնեանը դեկտեմբերին կմասնակցի Խանտի Մանսիյսկում
անցկացուելիք աշխարհի գաւաթի խաղարկութեանը: