ԱՅՍ ՏԱՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԿՄԱՍՆԱԿՑԻ «ՄԱՆԿԱԿԱՆ<br /> ԵՎՐՈՏԵՍԻԼ» ՄՐՑՈՅԹԻՆ<br />


ԱՅՍ ՏԱՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԿՄԱՍՆԱԿՑԻ «ՄԱՆԿԱԿԱՆ
ԵՎՐՈՏԵՍԻԼ» ՄՐՑՈՅԹԻՆ

  • 28-09-2007 16:40:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Այս տարի «Մանկական Եվրոտեսիլ» մրցոյթին առաջին անգամ կմասնակցի նաեւ Հայաստանը, որը կներկայացնի Հանրային հեռուստատեսութեան եւ ռադիոյի «Արեւիկ» մանկապատանեկան անսամբլը: Մրցոյթին «Արեւիկի» կատարմամբ կհնչի Մարիաննա Ջավախյանի «Երազանք» երգը: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց անսամբլի վոկալի մասնագէտ Արփինէ Յովհաննիսեանը, մրցոյթի կապակցութեամբ շուտով երգի հիման վրայ կնկարահանուի տեսահոլովակ: Ա.Յովհաննիսեանը նշեց, որ անսամբլի ելոյթը կուղեկցուի «Նանէ» շոու-բալետային խմբի պարով: Մրցոյթին կմասնակցեն «Արեւիկ»-ի 10-15 տարեկան 8 երգիչները, այդ թւում 3-ը` մենակատարներ: Նշենք, որ «Մանկական Եվրոտեսիլ - 2007» մրցոյթը տեղի է ունենալու դեկտեմբերի 8-ին Ռոտերդամում: Մրցոյթին կմասնակցեն 17 երկրների ներկայացուցիչներ:
  -   Մշակոյթ