ԿԱՆԱԴԱՆ ՊԱՇՏՕՆԱՊԷՍ ՀԱՍՏԱՏԵԼ Է ԹՌՉՆԱԳՐԻՊԻ ԲՌՆԿՈՒՄԸ<br />


ԿԱՆԱԴԱՆ ՊԱՇՏՕՆԱՊԷՍ ՀԱՍՏԱՏԵԼ Է ԹՌՉՆԱԳՐԻՊԻ ԲՌՆԿՈՒՄԸ

  • 28-09-2007 15:59:00   | Կանադա  |  Միջազգային
ՕՏՏԱՎԱ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Կանադան պաշտօնապէս հաստատել է թռչնագրիպի բռնկումը Սասկաչեւան նահանգի խոշոր թռչնաբուծական ֆերմաներից մէկում: Այս մասին հաղորդում է «Associated Press» գործակալութիւնը: Ըստ անասնաբույժ Սանդրա Սթիվենսի, վարակված ֆերմայում գտնուող բոլոր 50 հազար ճտերը առաջիկայ օրերին կոչնչացուեն: Նա նշել է նաեւ, որ վարակված թռչուններից ոչ մէկը չի հասցրել յայտնուել սպառման ներքին կամ արտաքին շուկաներում: Վիրուսի տուեալ տեսակը անվտանգ է մարդու համար, սակայն, մասնագէտների գնահատմամբ, յաճախ մեծ վնասներ է հասցնում թռչնաբուծական տնտեսություններին: Այսպէս, թռչնագրիպի տուեալ կատեգորիայի վիրուսի պատճառով 2004 թուականին Բրիտանական Կոլումբիա կանադական նահանգի ֆերմաներից մէկում ոչնչացուել էր մօտ 17 միլիոն ճուտ:
  -   Միջազգային