ԱՄՆ-Ի ԿՈՆԳՐԵՍԸ ՀԱՒԱՆՈՒԹԻՒՆ Է ՏՈՒԵԼ ԻՐԱՆԻ ԴԷՄ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ<br /> ՄԱՍԻՆ ՕՐԻՆԱԳԾԻՆ<br />


ԱՄՆ-Ի ԿՈՆԳՐԵՍԸ ՀԱՒԱՆՈՒԹԻՒՆ Է ՏՈՒԵԼ ԻՐԱՆԻ ԴԷՄ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ
ՄԱՍԻՆ ՕՐԻՆԱԳԾԻՆ

  • 26-09-2007 16:55:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հաւանութիւն է տուել մի օրինագծի, որ նախատեսում է լրացուցիչ միակողմանի պատժամիջոցների սահմանում Իրանի նկատմամբ: Նրա օգտին քուէարկել է 397, իսկ դէմ 16 կոնգրեսական: Օրինագծում նախանշվում է, որ ԱՄՆ-ի կառավարութիւնը չի կարող համագործակցութեան որեւէ համաձայնագիր կնքել ցանկացած երկրի հետ, որը Թեհրանին օգնութիւն է ցուցաբերում իրականացնելու իր միջուկային ծրագիրը կամ նրան մատակարարում է ժամանակակից սպառազինութիւն: Այս դրույթի պարզաբանումներում իբրեւ այդպիսի երկրի օրինակ բերուած է Ռուսաստանի Դաշնութիւնը:
  -   Միջազգային