«ՀԱՅՖԵՍՏ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 5-ՐԴ ՓԱՌԱՏՕՆԻՆ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ 40<br /> ԹԱՏԵՐԱԽՄԲԵՐ<br />


«ՀԱՅՖԵՍՏ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 5-ՐԴ ՓԱՌԱՏՕՆԻՆ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ 40
ԹԱՏԵՐԱԽՄԲԵՐ

  • 25-09-2007 18:45:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 4-14-ն անցկացուելիք «Հայֆեստ» միջազգային 5-րդ յոբելեանական փառատոնի ընթացքում Երեւանի 14 թատերական բեմահարթակներում 100 ներկայացումներով հանդէս կգան աշխարհի 33 երկրների 40 կատարողական խմբեր: Աւանդական դարձած այս թատերական փառատօնին կմասնակցեն 17 թատրոններ: Ինչպէս սեպտեմբերի 25-ի ասուլիսում յայտնեց փառատոնի նախագահ Արթուր Ղուկասեանը, փառատօնին ներկայ կգտնուեն հանրաճանաչ արուեստագէտներ, միջազգային փառատոների նախագահներ, թատերագետներ, որոնք տեղում կանցկացնեն սեմինարներ եւ «կլոր սեղաններ»` նուիրուած Հայաստանում մշակոյթային քաղաքականութեանը եւ արտմենեջմենթին: Ըստ Ա.Ղուկասեանի, փառատոնը հայ հանդիսատեսին հնարաւորութիւն կընձեռի դիտել տարբեր երկրների մնջախաղի, դրամատիկական, տիկնիկային, խամաճիկների, ինչպէս նաեւ ժամանակակից պարի թատրոնների լաւագոյն ներկայացումները: Նշուեց, որ «հայֆեստ»-ի շրջանակներում կկազմակերպուի նաեւ Տիկնիկային եւ մանկական թատրոնների փառատոն: «Հայֆեստ»-ի նախագահը յայտնեց, որ 2006թ. երեւանեան «հայֆեստ»-ը ընդլայնել է իր գործունէութիւնը` դառնալով Կատարողական արուեստների փառատոն, որի գլխաւոր նպատակն է Հայաստանում ներկայացնել համաշխարհային մշակոյթը: Արթուր Ղուկասեանը յայտնեց նաեւ, որ «հայֆեստ-2007»-ի շրջանակներում տեղի կունենայ «Նոր դրամա» սեմինարների երկրորդ փուլը` Սորոսի հիմնադրամի աջակցութեամբ: Փառատոնի ղեկավարը նշեց նաեւ, որ այս տարի ՀՀ մշակոյթի նախարարութիւնը փառատոնի կազմակերպման համար յատկացրել է 39 մլն դրամ:
  -   Մշակոյթ