2008-Ի ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՈՒԻՐԱԿՈՒԹԵԱՆ<br /> ՄԱՍՆԱԿՑՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ ՅԱՏԿԱՑՈՒԵԼ Է 109 ՄԼՆ ԴՐԱՄ<br />


2008-Ի ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՈՒԻՐԱԿՈՒԹԵԱՆ
ՄԱՍՆԱԿՑՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ ՅԱՏԿԱՑՈՒԵԼ Է 109 ՄԼՆ ԴՐԱՄ

  • 20-09-2007 19:45:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «ՀՀ բիւջէտային համակարգի մասին» ՀՀ օրէնքին համապատասխան, ՀՀ կառավարութիւնը սեպտեմբերի 20-ի նիստում որոշում է ընդունել 2007թ.-ի իր պահուստային ֆոնդից 12 մլն դրամ (մօտ 35 հազար ԱՄՆ դոլար) յատկացնել ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարութեանը: Գումարը յատկացւում է Երեւանում 2007թ.-ին անցկացուելիք աշխարհի միջեւ 20 տարեկան պատանիների եւ աղջիկների շախմատի առաջնութեան կազմակերպման նպատակով Հայաստանի շախմատային ֆեդերացիային որպէս նուիրաբերութիւն տրամադրելու համար: Ինչպէս նիստից յետոյ լրագրողներին յայտնեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արմէն Գրիգորեանը, հոկտեմբերի 2-17-ը Երեւանում անցկացուելիք առաջնութեանը մասնակցելու յայտեր են արդէն ներկայացրել 40 երկրների ներկայացուցիչներ: Նշուեց, որ դրանց թւում դեռեւս չկայ Ադրբեջանը: Ա.Գրիգորեանը տեղեկացրեց նաեւ, որ 2008թ.-ի օլիմպիական խաղերին Հայաստանի պատուիրակութեան մասնակության համար ընդհանուր առմամբ կյատկացուի 109 մլն դրամ: Իսկ 2008թ.-ին ՀՀ-ի մարզական ֆեդերացիաներին նախատեսւում է տրամադրել 850 մլն դրամ:
  -   Սպորտ