ԱՀՄԱԴԻՆԵԺԱԴԻՆ ԹՈՅԼ ՉԵՆ ՏԱՅ ԼԻՆԵԼ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի<br /> ԱՀԱԲԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՅՐՈՒՄ<br />


ԱՀՄԱԴԻՆԵԺԱԴԻՆ ԹՈՅԼ ՉԵՆ ՏԱՅ ԼԻՆԵԼ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի
ԱՀԱԲԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՅՐՈՒՄ

  • 20-09-2007 16:43:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՆՅՈՒ ԵՈՐՔ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադին թոյլ չեն տայ ծաղիկներ դնել «գրաունդ զիրո» վայրում, որտեղ 2001 թուականի սեպտեմբերի 11-ին ահաբեկիչների գրոհի հետեւանքով աւերուեցին Առեւտրի համաշխարհային կենտրոնի երկվորյակ աշտարակները: Այս մասին յայտարարել է Նյու Եորքի ոստիկանական դեպարտամենտի մամլոյ ծառայութիւնը: ««Գրաունդ զիրո» այցելելու Իրանի նախագահի խնդրանքը մերժուել է այն պատճառով, որ այնտեղ շինարարական աշխատանքներ են կատարւում, ինչպէս նաեւ անվտանգութեան նկատառումներով»,- ասւում է քաղաքի ոստիկանութեան մամուլի քարտուղար Պոլ Բրաունի անունից հրապարակուած հաղորդման մէջ: Հենց այս դեպարտամենտն է իրականացնելու 192 պետութիւնների ղեկավարների պահպանութիւնն ու անվտանգութիւնը, որոնք սկսում են ժամանել ՄԱԿ-ի կենտրոնակայան ընդհանուր քաղաքական քննարկումների:
  -   Միջազգային