ԱՄՆ-Ն ՊԷՏՔ Է ՈՒԺԵՂԱՑՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՆԵՐԿԱՅՈՒԹԻՒՆԸ ՊԱՐՍԻՑ<br /> ԾՈՑՈՒՄ,- ՅԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՌՈԲԵՐՏ ԳԵՅԹՍԸ<br />


ԱՄՆ-Ն ՊԷՏՔ Է ՈՒԺԵՂԱՑՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՆԵՐԿԱՅՈՒԹԻՒՆԸ ՊԱՐՍԻՑ
ԾՈՑՈՒՄ,- ՅԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՌՈԲԵՐՏ ԳԵՅԹՍԸ

  • 19-09-2007 16:05:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ի պաշտպանութեան նախարար Ռոբերտ Գեյթսը «Ուոլ սթրիթ ջորնալ» թերթին տուած հարցազրոյցում յայտարարել է, որ ԱՄՆ-ին հարկ է Իրաքում թողնել զորակազմի միայն մի մասը եւ փակել խոշոր ռազմական բազաները, միաժամանակ մեծացնելով ամերիկեան ՌԾՈՒ եւ ՌՕՈՒ ներկայութիւնը Պարսից ծոցի տարածաշրջանում: Պենտագոնի ղեկավարի կարծիքով, անհրաժեշտ է նաեւ ամրապնդել ռազմական համագործակցութիւնը Պարսից ծոցի պետութիւնների հետ, որոնք լաւ յարաբերութիւններ ունեն ԱՄՆ-ի հետ: Միաժամանակ հարկաւոր է յատուկ ուշադրութիւն դարձնել այդ երկրներին ցուցաբերուող օգնությանը Իրանին հակազդելու համար հակահրթիռային պաշտպանութեան համակարգերի եւ հակաահաբեկչական ուժերի ստեղծման գործում: Հարցազրոյցում Գեյթսը նշել է, որ Վաշինգտոնը պէտք է Իրաքում եւ ողջ տարածաշրջանում վարքի այնպիսի ռազմավարութիւն մշակի, որը կարժանանա հանրապետականների եւ դեմոկրատների հաւանութեանը եւ կիրագործուի երկրի նոր նախագահի կողմից: Նշենք, որ Ջորջ Բուշը ամերիկեան ժողովրդին ուղղուած իր հեռուստադիմումում անցած շաբաթ յայտարարել էր, որ հաւանութիւն է տուել Իրաքից ամերիկեան զորակազմի մի մասը դուրս բերելու Իրաքում ամերիկեան զորակազմի հրամանատար գեներալ Դեյվիդ Պետրեուսի հանձնարարականներին:
  -   Միջազգային