ՍԵՐԲԻԱՆ ԿՈՍՈՎՈՅԻ ԱՌՆՉՈՒԹԵԱՄԲ ՊԱՏՐԱՍՏ Է ՓՈԽԶԻՋՄԱՆ,-<br /> ՅԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԲՈՐԻՍ ՏԱԴԻՉԸ<br />


ՍԵՐԲԻԱՆ ԿՈՍՈՎՈՅԻ ԱՌՆՉՈՒԹԵԱՄԲ ՊԱՏՐԱՍՏ Է ՓՈԽԶԻՋՄԱՆ,-
ՅԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԲՈՐԻՍ ՏԱԴԻՉԸ

  • 18-09-2007 18:10:00   |   |  Միջազգային
ՊՐԱՀԱ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Սերբիան պատրաստ է Կոսովոյի առնչութեամբ հասնելու փոխզիջման, որն ազատութիւն եւ ժողովրդավարական զարգացում կերաշխաւորի այդ երկրամասին առանց ոտնահարելու միասնական պետութեան տարածքային ամբողջականութիւնը: Բելգրադը մերժում է անջատականութիւնը եւ Կոսովոյում նրա դրսեւորումների մէջ վտանգ է տեսնում ողջ Եւրոպայի համար: Այս մասին սեպտեմբերի 17-ին Պրագայում յայտարարել է այցով այնտեղ գտնուող Սերբիայի նախագահ Բորիս Տադիչը: Սերբական առաջնորդը հանդիպում է ունեցել իր չեխ գործընկեր Վացլավ Կլաուսի հետ: Չեխիայի նախագահը կոչ է արել Կոսովոյի խնդիրը լուծել բանակցութիւնների սեղանի շուրջ` հաշուի առնելով սերբական այդ երկրամասի քաղաքացիների շահերը: Ըստ նրա, Կոսովոյի կարգավիճակի հարցը, նախ եւ առաջ, Սերբիայի ներքին հարցն է:
  -   Միջազգային