ՊԱԿԻՍՏԱՆՈՒՄ ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐԸ ՍՊԱՆԵԼ ԵՆ 18 ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ<br />


ՊԱԿԻՍՏԱՆՈՒՄ ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐԸ ՍՊԱՆԵԼ ԵՆ 18 ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ

  • 18-09-2007 17:55:00   |   |  Միջազգային
ԻՍԼԱՄԱԲԱԴ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Պակիստանի հիւսիսային յատուածում` Վազիրիստան նահանգում, իսլամիստ գրոհայինները սպանել են 18 պակիստանցի զինծառայողների: Այս մասին հաղորդում են տեղական լրատվամիջոցները: Ըստ տեղեկութիւնների, սպանուած զինվորների մարմինները յայտնաբերել եւ իշխանութիւններին են յանձնել տեղի բնակիչները: Դէպքի մասին այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդւում:
  -   Միջազգային