ՆՅՈՒ ՅՈՐՔԸ ՅԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ Է ՄԱՏՈՒՑՈՒՄ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի<br /> ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ ԶՈՀԵՐԻՆ<br />


ՆՅՈՒ ՅՈՐՔԸ ՅԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ Է ՄԱՏՈՒՑՈՒՄ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի
ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ ԶՈՀԵՐԻՆ

  • 11-09-2007 17:05:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՆՅՈՒ ԵՈՐՔ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Նյու Յորքը երեքշաբթի յարգանքի տուրք է մատուցում 2001 թուականի սեպտեմբերի 11-ի ողբերգութեան զոհերին: 6 տարի առաջ այս օրը Առեւտրի համաշխարհային կենտրոնի դէմ ահաբեկչական յարձակման հետեւանքով զոհվեց մօտ 3 հազար մարդ: Մէկ րոպե լռութեամբ եւ Նյու Եորքի բոլոր տաճարներում յիշատակի աղօթքով կսկսուի սգոյ օրը: Ողբերգութեան վայրում աւանդոյթի համաձայն կընթերցուեն Առեւտրի համաշխարհային կենտրոնի փլատակներում բոլոր զոհվածների անունները: Իսկ երեկոյեան ցանկապատված հրապարակում, որտեղ վեր էին խոյանում Նյու Եորքի գործարար զօրութիւնը խորհրդանշող շէնքերը, երկինք կխոյանա լուսարձակի երկու հզօր ճառագայթ: Այժմ նախկինի պես ցանկապատված այդ վայրը Լիբերտի սթրիթի շրջանում կոչւում է «զրոյական նշագիծ», որտեղ արդէն սկսուել է աւելի քան 500 մետր բարձրութեամբ «Ազատութեան աշտարակի» շինարարութիւնը: Աշխարհի ամենայայտնի ճարտարապետների հեղինակած վերածնվող ողջ համալիրը, որ բաղկացած է լինելու հինգ աշտարակներից, կկառուցուի առաջիկայ հինգ տարիների ընթացքում: Այդ օրը, երբ մեգապոլիսի հետ միասին ողբերգութեան ցավն ու ցնցումն ապրեց ողջ Ամերիկան եւ ողջ աշխարհը, բեկումնային կէտ եղավ երկրի քաղաքական կեանքում, որն ընտրեց ի վնաս ազատութիւնների անվտանգութեան միջոցներն ուժեղացնելու ուղին, եւ գլխաւոր դրդապատճառը եղավ սկսելու Իրաքում տեւական պատերազմ «քաղաքակրթության փրկության համար»: Յիշեցնենք, որ 2001 թուականի սեպտեմբերի 11-ին «Ալ Ղաիդա» ահաբեկչական կազմակերպութեան մահապարտ գրոհայինները, զավթելով ուղեւորատար չորս ինքնաթիռներ, դրանցից երկուսն ուղղեցին Առեւտրի համաշխարհային կենտրոնի երկնաքերների, իսկ միւս երկուսը` Պենտագոնի եւ Սպիտակ տան վրայ:
  -   Միջազգային