ԱՄԵՐԻԿԱՑԻ ԹՈՒՐՔԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ «ԻՍԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿՆ ԵՆ ԳՏԵԼ»<br /> ԻՐԱՐ ԴԱՏԻ ՏԱԼՈՒ ՀԱՄԱՐ<br />


ԱՄԵՐԻԿԱՑԻ ԹՈՒՐՔԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ «ԻՍԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿՆ ԵՆ ԳՏԵԼ»
ԻՐԱՐ ԴԱՏԻ ՏԱԼՈՒ ՀԱՄԱՐ

  • 11-09-2007 16:35:00   | ԱՄՆ  |  Յօդուածներ
Յարութ Սասունեան, «Կալիֆոռնիան Կուրիեր»-ի հրատարակիչ Հայերը միշտ մեղադրել են իրենց` միաբանութեան պակասի համար: Անշուշտ, հրեաները եւ այլ համայնքներ, որոնք ունեն իրենց ներքին վեճերը, յաճախ են ցանկութիւն յայտնում լինել հայերի չափ միաբան: Հրեայ ամերիկացիների միջեւ ծագած, Հայոց ցեղասպանութեան նկատմամբ «ADL»-ի դիրքորոշմանը վերաբերող վերջին վէճը արտացոլում է բնական բազմազանութիւնը, որը առկայ է բազմակարծիք հանրութեան մէջ: Հենց այս պատճառով էլ ամէնեւին անակնկալ չէ յայտնաբերել, որ թուրք ամերիկացիները պակաս պառակտուած չեն, քան էթնիկ այլ խմբեր: Այս օրերին թուրքերի առջեւ Վաշինգտոնում եւ Թուրքիայում ծառացած տարատեսակ քաղաքական դժուարութիւնների թեժ պահին Ամերիկա- Թուրքական ասոցիացիաների համաժողովի (ATAA) տարբեր ղեկավարները «իսկական ժամանակն են գտել» միմեանց մեղադրելու, դատի տալու եւ միմեանց վրայ յարձակուելու համար: ATAA-ն, որի կենտրոնակայանը գտնւում է Վաշինգտոնում, Միացեալ Նահանգների, Կանադայի եւ Թուրքիայի 62 թուրքական կազմակերպություններից բաղկացած կոալիցիա է: Խնդիրն առաջին անգամ երեւան եկաւ դեռ 2003թ., երբ ATAA-ի առաջնորդների միջեւ լուրջ վիճաբանութիւն ծագեց կազմակերպութեան խորհրդի նոր անդամների ընտրութիւնների արդիւնքի առթիւ: Էլեկտրոնային նամակների երկարատեւ եւ խայթիչ «փոթորկից» յետոյ խնդիրը ժամանակաւորապէս լուծուեց 2004-ի վերջում: Վուրալ Քենգիզն ընտրվեց Տնօրէնների խորհրդի նախագահ, իսկ Թամեր Աքիկալինը` Հոգաբարձուների խորհրդի նախագահ: Ներքին անհամաձայնությունները կրկին ջրի երես ելան 2006-ին եւ շարունակւում են մինչեւ օրս: ATAA-ի անդամերին անցեալ ամիս ուղարկուած մի նամակում Հոգաբարձուների խորհրդի նախագահ Թամեր Աքիկալինը մեղադրեց ATAA-ի տնօրէնների խորհրդի որոշակի անդամների այն բանի մէջ, որ նրանք կազմակերպութիւնը ղեկավարում են «ինչպէս իրենց անձնական կալուածքը», եւ եւ չեն ներկայացնում ֆինանսական հաշուէտւութիւններ: «Այն օրուանից, երբ ներկայ վարչակազմը ստանձնեց իր պարտականութիւնները, ATAA-ն բիւջէ չունի»,- ասել է Աքիկալինը: «Յայտնի չէ, թէ ինչի վրայ են ծախսւում ATAA-ի դրամական միջոցները: Վարչակազմը հրաժարվում է թափանցիկ գործելուց: Նրանք որեւէ արձանագրութիւն չեն պահում...: Նրանց նախագահութեամբ երկու ընտրություն անցկացուեց, իսկ այնուհետեւ նրանք շուռ եկան եւ այդ ընտրութիւնները անվաւեր յհայտարարեցին»: Ի վերջոյ Աքիկալինն ու իր մի քանի կողմակիցները դատական հայց ներկայացրին սեփական կազմակերպութեան տնօրէնների խորհրդի դէմ: Աքիկալինի կողմնակիցը` ATAA-ի Տնօրէնների խորհրդի նախկին նախագահ Վուրալ Քենգիզը, 2007թ.-ի սեպտեմբերի 3-ին այս ներքին վիճաբանությունն էլ' աւելի հրապարակային դարձրեց, երբ «Turkish Daily News»-ում տպագրեց մի յօդուած, որը վերնագրուած էր. «Ինչու՞ են ամերիկացի թուրքերը տանուլ տալիս ճակատամարտը»: Կանխատեսելով, որ ԱՄՆ-ի Կոնգրեսը հաւանութիւն կտայ Հայոց ցեղասպանութեան մասին սպասւող բանաձեւին` Քենգիզը մեղադրում է թուրք ամերիկացիներին այն բանում, որ «նրանք չեն պայքարում այնպէս, ինչպէս նախկինում»: Նա յայտարարում է, որ ATAA-ն «այժմ թոյլ է, քանի որ խորհրդի անդամներին դատական գործեր են սպասւում»: Նա երեւան հանեց, որ ATAA-ի նախագահ Նութեն Ուրալը, որը Դեթրոյտում Թուրքիայի պատուաւոր Գլխաւոր հյուպատոսն է, «թուրքական կառավարութեան ներկայացուցիչ է», իսկ Գունայ Գուվենչը, ով հաւանաբար նախագահ կընտրուի, «թուրքական դեսպանատան փաստաբանն է»: Աքիկալինի նամակից երկու օր անց` 2007թ.-ի օգոստոսի 19-ին, ATAA-ի Տնօրէնների խորհրդի նախագահ Ուրալը հակառակ հայտատարություն հրապարակեց, որում դատական գործը բնորոշում էր որպէս «անլուրջ եւ թշնամական»` պնդելով, թէ այն հիմնուած է «չհաստատուած ստերի, մեղադրանքների, յարձակումների, ինչպէս նաեւ քննադատութեան վրայ, որի նպատակն է վախեցնել մեզ, որպէսզի որդեգրենք նրանց` բարոյաապես ոչ ճիշտ գործելակերպը»: Նա ասում է, որ այս ներքին վիճաբանութեան պատճառով ATAA-ն մնացել է առանց դրամական միջոցների», ու «աշխատակազմում միայն մի աշխատակից կայ»: ATAA-ի անդամներին ուղղուած օգոստոսի 8-ի յայտարարութեյան մէջ ATAA-ի «Խորհրդատուական կոմիտէի» նախագահ Թունքա Իսկիրը պաշտպանեց նախագահ Ուրալին եւ խիստ քննադատութեան ենթարկեց նրանց, ովքեր դատական գործ են հարուցրել: ATAA-ի տնօրէնների խորհուրդը վարձել է «The Perles Law Firm» կազմակերպութեանը` որպէս դատական գործով խորհրդատու: Իսկիրն ասաց, որ «այս դատական գործը թանկ արժեցող շեղում է ATAA-ի կարեւոր աշխատանքից, որի շրջանակներում է սեպտեմբերին սկսվելիք թուրք-ամերիկեան յարաբերութիւնների համար բարդ մի օրենսդրական նստաշրջան Կապիտոլիումի բլուրում»: Իսկիրը երեւան հանեց մի հանգամանք. «Կոնգրեսում հայկական ներկայ բանաձեւի» եւ մի քանի այլ վտանգաւոր խնդիրների պատճառով իր թիմը խնդրել է հայցւորներից բողոքին պատասխանելու ժամկէտը երկարաձգել 120 օրով: Հայցվորների պաշտպան Ռոբերտ Լեւինը իր յաճախորդների հետ խորհրդակցելուց յետոյ, ըստ հաղորդագրութիւնների, մերժել է խնդրանքը: Դատարանը, սակայն, բաւարարեց ժամկէտը երկարացնելու խնդրանքը, եւ պատասխանը ներկայացուելու է այս ամիս: Իր զեկոյցում Իսկիրը ասել է, որ դատական գործը ֆինանսապէս կվնասի ATAA-ին եւ որ «պաշտպանութիւնը կարող է հարիւր հազարաւոր դոլարներ արժենալ»: Իսկիրը մեղադրեց Աքիկալինին «սառեցնելու համար Ներդրումային ֆոնդը, որից ստացուած տոկոսները ապահովում են ATAA-ի ընթացիկ ծախսերը»: Նա ասաց, թէ «աւելի քան 95 հազար դոլար արդէն վեց ամսից աւել է, պէտք է վճարուի ATAA-ին»: Իսկիրը նաեւ ասել է, թէ դատական գործը «մեծ շեղում է մեր նպատակներից եւ առաքելութիւնից այս ծանր պահին: Ամերիկացի թուրքերը որոշակի էթնիկ խմբերի կողմից ինտենսիվ յարձակումների են ենթարկուել: Կապիտոլիումի բլուրում սպասւում են երկու հակաթուրքական եւ հայամէտ բանաձեւեր, եւ նոր Կոնգրեսը վճռական է տրամադրուած այս պահանջները օրէնքի տեսքով ընդունելու հարցում... ATAA-ին միաբանութուն է անհրաժեշտ հենց հիմա: Այս դատական գործը սպառնում է այդ միաբանութեանը»: Այս յայտարարութիւնը ATAA-ի կողմից ակնյայտ փորձ է` օգտագործել Հայոց ցեղասպանութեան բանաձեւը` որպէս անյուսօրէն պառակտուած կազմակերպութիւնը միաւորելու գործիք: Իսկիրը յայտարարել է, թէ դատական գործը ATAA-ն դարձրել է իր ընդդիմախոսների կողմից պոտենցիալ շահագործման համար խոցելի` (հաւանաբար, «ընդդիամխոսներ» ասելով նկատի է ունեցել հայերին): Նա գրել է. «ամենվատը անվայելուչ բովանդակութեամբ էլեկտրոնային նամակների հոսքը չէ, ոչ էլ որոշ հայցվորների ու նրանց մի բուռ կողմակիցների` հրապարակավ արուած հեղինակազրկող յայտարարութիւնները: Վատն այն է, որ այս դատական գործը ցանկացած հետաքրքրասեր աչքի համար տեսանելի է դարձնում ATAA-ի ներքին խմորումներն ու բախումները: Ոչ միայն այդ բողոքը, այլ նաեւ ապագայում ներկայացուելիք բոլոր ապացոյցները, ներառեալ էլեկտրոնային նամակները, վկայութիւնները, ֆինանսական բացայայտումները, ժողովներում արուած գրառումները եւ այլն, կդառնան հանրութեան սեփականութիւնը: Մեր աւանդական հակառակորդները կսկսեն չարախնդալ ATAA-ի ֆինանսական ծանր կացութեան, պառակտվածության կամ այն պատճառով, որ մենք զբաղուած ենք այս դատական գործով` ի վնաս մեր ծրագրերի: Երբ նրանք, ովքեր ամերիկացի թուրքերի վատն են ցանկանում, այս դատական գործի վկայութիւնները կօգտագործեն որպէս ուղեցոյց մեր թուլությունից օգուտ քաղելու գործում, արդեօ՞ք հայցվորները բացատրութիւններ կտան, թէ՞ կհրաժարվեն պատասխանատու լինելուց ուրիշների եւ ATAA-ի նկատմամբ սեփական քայլերի համար»: Մինչ զարմանալի չէ, որ ամերիկեան թուրքերի շարքերում պառակտումներ կան, իսկապէս անհավատալին այն է, որ հակամարտութիւնը այնքան թունոտ է, որ նոյնիսկ Թուրքիայի դեսպանը եւ թուրքական կառավարութեան առաջնորդները, ովքեր մեծ յոյսեր են կապում ATAA-ի անդամների աջակցութեան հետ Վաշինգտոնում իրենց լոբբիստական նպատակներն ի կատար ածելու հարցում, թերեւս չեն կարողացել իրար նկատմամբ արեան թշնամանք տածող կողմերին հաշտեցնել, մասնաւորապէս այն պատճառով, որ հայցվորներն ու պատասխանողները նոյն կազմակերպութեան խորհրդի անդամներ են: Տողերիս հեղինակի նապատակը ոչ թէ «չարախնդալն» է, այլ պարզապէս ցոյց տալը, որ հայերը երբեմն չափազանց խիստ են իրենք իրենց նկատմամբ: Նրանք սխալմամբ կարծում են, թէ աւելի անմիաբան են, քան ուրիշները: Հրեաները, արաբները, թուրքերը, կորեացիները, ռուսները եւ միւս էթնիկ խմբերը պակաս պառակտուած չեն, քան հայերը: Իհարկէ, միաբանութիւնը ցանկալի նպատակ է, եւ որքան համայնքը միասնական է, այնքան հաջողութեամբ կարող է հետամուտ լինել իր հաւաքական շահերին ու ցանկություններին:
  -   Յօդուածներ