ՀՈԼԱՆԴԻԱՅՈՒՄ ԹՈՒՐՔ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆԸ ԿՈՒՍԱԿԻՑՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՄԲ ՅԵՏ<br /> Է ԿԱՆՉՈՒԵԼ ՍԵՆԱՏԻՑ<br />


ՀՈԼԱՆԴԻԱՅՈՒՄ ԹՈՒՐՔ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆԸ ԿՈՒՍԱԿԻՑՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՄԲ ՅԵՏ
Է ԿԱՆՉՈՒԵԼ ՍԵՆԱՏԻՑ

  • 11-09-2007 12:43:00   |   |  Միջազգային
ԱՄՍՏԵՐԴԱՄ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հոլանդիայում ազգութեամբ թուրք խորհրդարանական Դյուզգյուն Յըլդըրըմը կուսակիցների պահանջով եւ որոշմամբ յետ է կանչուել Սենատից: Այս մասին հաղորդում է «Զաման» օրաթերթը: Մայիսի 29-ին Հոլանդիայի նահանգային խորհրդարանների ընտրութիւններին Դյուզգյուն Յըլդըրըմը մասնակցել էր Սոցիալիստական կուսակցութեան կազմում` վերջինիս ցուցակում զբաղեցնելով 18-րդ տեղը: Սակայն քուէարկութեան ընթացքում ձայների մեծամասնութեամբ Յըլդըրըմը, զբաղեցնելով ցուցակում 12-րդ հորիզոնակը, ընտրուել էր Սենատի անդամ: Սակայն կուսակցութեան գլխաւոր քարտուղար Հանս վան Հեյնինգենը նամակ էր յղել ազգութեամբ թուրք սենատորին եւ պահանջել մինչեւ օգոստոսի 24-ը վայր դնել իր մանդատը: Նշենք, որ Հոլանդիայում Սենատի անդամները ընտրվում են նահանգային խորհրդարանների անդամների կողմից: Սոցիալիստական կուսակցութիւնն իր պահանջը հիմնաւորում է նրանով, որ «կուսակցութեան ցուցակը փոփոխման ենթակայ չէ», իսկ Յըլդըրըմը ընտրուել է 12-րդ թեկնածուի փոխարէն: Կուսակցութիւնը պահանջել էր, որ վերջինս իր տեղը զիջի ցուցակով իրենից առաջ գրանցուած թեկնածուներից մէկին: Թուրք սենատորը դէպքի կապակցութեամբ յայտարարել էր, թէ «Սոցիալիստական կուսակցութեան որոշումը ժողովրդավարական չէ», աւելացնելով, որ «Իմ հրաժարականի հետ կապուած պահանջը կարող է բխել այն բանից, որ ես ծագումով թուրք եմ: Սակայն չեմ պատրաստւում զիջել իմ դիրքերը եւ շարունակելու եմ պայքարել»: Սակայն նշւում է, Դյուզգյուն Յըլդըրըմը չի պատրաստւում բողոքարկել Սոցիալիստական կուսակցութեան որոշումը:
  -   Միջազգային