ՖՐԱՆՍԻԱՅԻ ՔԱՂԱՔՆԵՐՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՒՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐՈՒԱՅ<br /> ԱՒԱՐՏԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ<br />


ՖՐԱՆՍԻԱՅԻ ՔԱՂԱՔՆԵՐՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՒՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐՈՒԱՅ
ԱՒԱՐՏԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

  • 10-09-2007 20:35:00   |   |  Մշակոյթ
ՌՈՄԱՆ ՍՅՈՒՐ ԻԶԵՐ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ֆրանսիայում Հայաստանի տարուայ աւարտական միջոցառումների շրջանակներում ՀՀ դեսպան Էդվարդ Նալբանդեանը եւ Ռոման սյուր Իզերի քաղաքապետ Անրի Բերտոլեն սեպտեմբերի 9-ին կատարել են «Հայաստանեան ճամփորդութիւններ» խորագիրը կրող լուսանկարների ցուցահանդէսի բացումը, որին յաջորդել է հայ երաժշտութեան համերգ: Ելոյթ ունենալով քաղաքի Սեն Բեռնար մայր տաճարում կազմակերպուած միջոցառմանը, Հայաստանի դեսպանը առանձնայատուկ գոհունակութիւն է յայտնել, որ ֆրանսիական բազմաթիւ քաղաքներ ոչ միայն առանձին միջոցառումներով ակտիւօրէն մասնակցեցին Ֆրանսիայում Հայաստանի տարուան, այլեւ տեղական մակարդակով կազմակերպեցին Հայաստանի ամբողջական տարի: Ըստ ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատուութեան վարչութիւնից «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին տրամադրած հաղորդագրութեան, միջոցառմանը ներկայ էին Դրոմի նահանգի պրեֆեկտը, Ռոն Ալպ շրջանի ղեկավարներ, հինգ հարյուրից աւելի հանդիսականներ:
  -   Մշակոյթ