ԵՐԵՒԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ «ԱՐԵՎԵԼՔԻ ՋԱՀ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 16-ՐԴ<br /> ՓԱՌԱՏՈՆԸ<br />


ԵՐԵՒԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ «ԱՐԵՎԵԼՔԻ ՋԱՀ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 16-ՐԴ
ՓԱՌԱՏՈՆԸ

  • 10-09-2007 18:40:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 10-ին Երեւանում մեկնարկեց «Տեսնել Արարատը» խորագրով «Արեւելքի ջահ» միջազգային 16-րդ փառատոնը: Ինչպէս նշեց փառատոնի նախագահ Հիդեո Սակատան, հայ արուեստագէտները միշտ էլ աչքի են ընկել իրենց տաղանդով եւ իւրայատուկ մտածելակերպով, այդ պատճառով էլ ընդունուել է Հայաստանում փառատոնի անցկացման առաջարկը: Նշուեց, որ փառատոնը հիմնադրուել է ասիական ծագում ունեցող արուեստագէտների կողմից: Այն ամէն տարի կազմակերպւում է տարբեր երկրներում, որպէսզի փառատօնին մասնակցող արուեստագէտները հաղորդակցվեն տարբեր ազգերի մշակոյթների հետ: Հայաստանեան փառատոնի համանախագահ Ռազմիկ Հաջիկյանը նշեց, որ փառատօնին մասնակցում են չորս տասնեակից աւելի նկարիչներ եւ քանդակագործներ ԱՄՆ-ից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Ճապոնիայից, Թաիլանդից, Հարաւային Կորեայից եւ այլ երկրներից: Փառատոնի շրջանակներում կբացուեն մի շարք ցուցահանդեսներ, կանցկացուեն կրթական միջոցառումներ, այդ թւում տեսողութեան խանգարումներ ունեցող երեխաների Երեւանի թիւ 14 յատուկ դպրոցում կկազմակերպուեն կավագործության դասընթացներ` հաշմանդամ երեխաների առջեւ բացելով արհեստագործությամբ զբաղուելու եւ դրանով իսկ հասարակութեանը առաւել դիւրին ինտեգրուելու հեռանկարներ:
  -   Մշակոյթ