ՀԱՅԱՍՏԱՆԻ 5 ՄԱՐԶԻԿՆԵՐ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՁԻՒԴՈՅԻ ԱՇԽԱՐՀԻ<br /> ԱՌԱՋՆՈՒԹԵԱՆԸ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ 5 ՄԱՐԶԻԿՆԵՐ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՁԻՒԴՈՅԻ ԱՇԽԱՐՀԻ
ԱՌԱՋՆՈՒԹԵԱՆԸ

  • 07-09-2007 20:00:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 13-17-ին Ռիո դե Ժանեյրոյում կանցկացուի ձիւդոյի աշխարհի առաջնութիւնը: Հայաստանի ազգային հաւաքականը մրցավայր կմեկնի սեպտեմբերի 8-ին: Հայաստանի հաւաքականի կազմում ընդգրկուած են Յովհաննէս Դավթեանը (60 կգ, Գիւմրի), Արմէն Նազարեանը (66 կգ, Հրազդան), Խաչիկ Առաքելեանը (73 կգ, Արմաւիր), Արմէն Իսպիրեանը (81 կգ, Երեւան) եւ Անուշ Յակոբեանը (52 կգ, Նոր Հաճն):
  -   Սպորտ