ՊԱՐՈՆՅԱՆՑԻՆԵՐԸ ՆՈՐ ԹԱՏԵՐԱՇՐՋԱՆԸ ԿԲԱՑԵՆ ՉՎԵՐԱՆՈՐՈԳՎԱԾ ԵՎ<br /> ԱՆՄԽԻԹԱՐ ՎԻՃԱԿՈՒՄ ԳՏՆՈՒՈՂ ՇԷՆՔՈՒՄ<br />


ՊԱՐՈՆՅԱՆՑԻՆԵՐԸ ՆՈՐ ԹԱՏԵՐԱՇՐՋԱՆԸ ԿԲԱՑԵՆ ՉՎԵՐԱՆՈՐՈԳՎԱԾ ԵՎ
ԱՆՄԽԻԹԱՐ ՎԻՃԱԿՈՒՄ ԳՏՆՈՒՈՂ ՇԷՆՔՈՒՄ

  • 06-09-2007 19:45:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յակոբ Պարոնեանի անուան երաժշտական կոմեդիայի թատրոնի 65-րդ թատերաշրջանը կբացուի սեպտեմբերի 7-ին «Ատամնաբոյժն արեւելյան» ներկայացումով: Ինչպէս սեպտեմբերի 6-ի ասուլիսում յայտնեց թատրոնի գեղարուեստական ղեկավար Երուանդ Ղազանչեանը, ներկայացումը նուիրուելու է «Ատամնաբոյժն արեւելյան» օպերետի առաջին բեմելի 70-ամեակին: «70 տարի առաջ հայ թատրոնի դասական Վարդան Աճէմեանի բեմադրութեամբ թատրոնում առաջին անգամ ներկայացուեց «Ատամնաբոյժն արեւելյան» ներկայացումը: Իսկ Արտեմի Այվազեանի, Վարդան Աճէմեանի, Էդուարդ Համբարձումեանի, Սւետլանա Գրիգորեանի եւ թատրոնի լեգենդ Կարպ Խաչվանքեանի մասնակցութիւնը այդ բեմադրությունում վկայում է թատրոնի հիմքի պրոֆեսիոնալ լինելը»,- նշեց Ե.Ղազանչեանը: Ըստ նրա, թատրոնը հաւատարիմ մնալով իր աւանդոյթներին խաղացանկը համալրել է հիմնականում հայ դասական եւ ժամանակակից հեղինակների գործերով: Անդրադարնալով թատրոնի երիտասարդացման խնդրին, Ե.Ղազանչեանը յայտնեց, որ վերջին 2 տարում 7 երիտասարդ դերասաններ են ընդունուել խումբ: «Որ թատրոնում էլ աշխատել եմ, այն բլոկադայի չեմ ենթարկել: Հիմա մեր թատրոնի ոչ միայն դռները, այլ նաեւ պատուհաններն են բաց բոլոր այն երիտասարդ ռեժիսորների ու դերասանների առջեւ, ովքեր կցանկանան մեզ մօտ աշխատել»,- յայտարարեց թատրոնի ղեկավարը: Անդրադառնալով թատրոնի շէնքի վերանորոգման աշխատանքներին, թատրոնի տնօրէն Կ.Շահբազեանը նշեց. «Այսօր Երեւան քաղաքում բացի մեր թատրոնից չկայ մէկը, որ վերանորոգուած չլինի: 2002 թուականին, երբ վերանորոգւում էին մշակոյթային օջախները, որոշուեց, որ մեր թատրոնը պէտք է գործի: 2 տարի օր ու գիշեր երաժշտական կոմեդիայի թատրոնը սպասարկեց հանրութեանը: Այդ ծանրաբեռնուածութիւնն էլ նպաստեց բեմական մեխանիզացիայի ժամանակից շուտ շարքից դուրս գալուն»: Կ.Շահբազեանը փաստեց, որ շէնքային վատ պայմանների, ձմռանը ջեռուցման բացակայութեան պատճառով ստիպուած են լինում 2 անգամ թատերաշրջանը բացել: «Այս տարի պետական բյուջեյից որոշակի գումար էր յատկացուել տանիքի վերանորոգման համար: Սակայն վերանորոգման աշխատանքները 15 օր է ընդհատված են, տանիքն էլ կիսատ է վերանորոգուած: Պատճառը նախագծային եւ նախահաշուային սխալն է, ու հիմա չգիտենք, թէ ինչ է լինելու քանդված տանիքի հետ»,- յաւելեց նա:
  -   Մշակոյթ