ԻՐԱՔՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԵԼ Է ԻՍԼԱՄԱԿԱՆ ՅԵՂԱՓՈԽՈՒԹԵԱՆ ՊԱՀԱՊԱՆՆԵՐԻ<br /> ԿՈՐՊՈՒՍԻ ՀԵՏ ԿԱՊԵՐ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՄԷՋ ԿԱՍԿԱԾՎՈՂ ԱՀԱԲԵԿԻՉ<br />


ԻՐԱՔՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԵԼ Է ԻՍԼԱՄԱԿԱՆ ՅԵՂԱՓՈԽՈՒԹԵԱՆ ՊԱՀԱՊԱՆՆԵՐԻ
ԿՈՐՊՈՒՍԻ ՀԵՏ ԿԱՊԵՐ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՄԷՋ ԿԱՍԿԱԾՎՈՂ ԱՀԱԲԵԿԻՉ

  • 06-09-2007 13:55:00   |   |  Միջազգային
ԲԱՂԴԱԴ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 4-ին իրաքեան Քերբելա քաղաքում կոալիցիոն ուժերի զինվորների կողմից ձերբակալուել է Իսլամական յեղափոխութեան պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հետ կապեր ունենալու մէջ մեղադրւող մի ահաբեկիչ: Այս մասին յայտարարել է Իրաքում կոալիցիոն ուժերի ամերիկեան հրամանատարութիւնը: Ըստ տեղեկութիւնների, ձերբակալուածը կասկածւում է իրաքցիներին ԻՀՊԿ-ի վարժական ճամբարներ ուղարկելու հետ առնչութիւն ունենալու մէջ: Նշւում է, որ վերջինս հանդիսանում է նաեւ Բաղդադի կենտրոնում ահաբեկչական գործողութիւնների նիւթատեխնիկական ապահովման համակարգողը: «Այն դէպքում, երբ Իրանը վարում է թաքնված պատերազմ իրաքեան ժողովրդի դէմ, կոալիցիոն ուժերը կշարունակեն իրականացնել գործողութիւններ եւ կանխել Իրանից Իրաք արգելուած, մահաբեր նիւթերի ներմուծման հոսքը»,- յայտարարել է կոալիցիոն ուժերի հրամանատարութեան մամլոյ քարտուղար Քրիստոֆեր Հարվերը: Յիշեցնենք, որ, ըստ «Washington Post»-ի, ԱՄՆ-ն որոշել է ահաբեկչական կազմակերպութիւնների ցանկում ընդգրկել Իրանի էլիտար զորքերը` 125-հազարանոց Իսլամական յեղափոխութեան պահապանների կորպուսը: ԱՄՆ-ի վարչակազմի այս որոշումը կապուած է Իրաքի եւ Աֆղանստանի գործերին ԻՀՊԿ-ի յարաճուն միջամտութեան, ինչպէս նաեւ այն աջակցութեան հետ, որը ցուցաբերում է 125-հազարանոց էլիտար կորպուսը ծայրայեղականներին ողջ Մերձաւոր Արեւելքում:
  -   Միջազգային