2006 Թ.-ԻՆ ՀՀ ՊԵՏԲԻՒՋԷԻՑ ԸՆՀԱՆՈՒՐ ԲՆՈՅԹԻ
ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԲՆԱԳԱՒԱՌԻ ԾԱԽՍԵՐԸ ԿԱԶՄԵԼ ԵՆ 49,9 ՄԼՐԴ
ԴՐԱՄ
04-09-2007 22:10:00 | Հայաստան | Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Ազգային Ժողովի
մշտական յանձնաժողովների սեպտեմբերի 4-ի համատեղ նիստում
քննարկվեցին «ՀՀ 2006թ.-ի պետբիւջէի մասին» օրէնքի կատարման
հաշուետւութեան իշխանութեան պետական, տեղական ինքնակառավարման եւ
դատական մարմինների ֆինանսաւորման հետ կապուած հարցերը: Ըստ
կառավարութեան ներկայացրած հաշուետւութեան, պետբիւջէից ընդհանուր
բնոյթի պետական ծառայութիւնների բնագաւառի ծախսերը կազմել են
49,9 մլրդ դրամ (մօտ 120 մլն ԱՄՆ դոլար)` ապահովելով ծրագրի 92,9
տոկոս կատարումը: Ծրագրից շեղումը հիմնականում պայմանաւորուած է
արտաքին աջակցութեամբ իրականացyող վարկային եւ դրամաշնորհային
ծրագրերի ցածր կատարողականով:
Օրէնսդիր մարմնի եւ պետական կառավարման ծախսերը հաշուետու
ժամանակաշրջանում կազմել են աւելի քան 9,9 մլրդ դրամ, կամ
նախատեսուած ծախսերի 98,5 տոկոսը: 2005թ.-ի համեմատ այդ ծախսերն
աւելացել են 27,5 տոկոսով, ինչը հիմնականում պայմանաւորուած է
հաստիքների եւ աշխատավարձի, գոյքի, ծառայութիւնների,
սարքավորումների ձեռք բերման աճով:
Վարչական օբյեկտների շինարարութեան գծով 330 մլն դրամ է
յատկացուել ԱԺ-ի նոր մասնաշէնքի շինարարութեան համար: Նոյն
նպատակով է ծախսուել նաեւ կառավարութեան պահուստային ֆոնդից 2006-ին
լրացուցիչ յատկացուած 62 մլն դրամը: Վարչական օբյեկտների
հիմնանորոգման համար յատկացուած 1,1 մլրդ դրամը ուղղուել է նախագահի
աշխատակազմի վարչական շէնքերի, կառավարական մասնաշէնքերի,
կառավարութեան ընդունությունների տան, Արմաւիրի եւ Վայոց ձորի
մարզպետարանների վարչական շէնքերի վերանորոգմանը:
Ըստ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հայկ Քոթանյանի, ԱԺ-ի պահպանման
ծախսերը նախատեսուած են եղել շուրջ 2,1 մլրդ դրամի չափով:
Կատարողականը կազմել է 99,99 տոկոս: Այդ ծախսերից շուրջ 81 մլն
դրամ ուղղուել է միջազգային խորհրդարանական կազմակերպություններին
անդամակցութեան հետ կապուած ծախսերին: