ՍՊԱՆՈՒԵԼ Է ՀԱՐԱՎԿՈՐԵԱՑԻ ՄԻՍԻՈՆԵՐՆԵՐԻ ԱՌԵՎԱՆԳՄԱՆ ՀԵՏ<br /> ԱՌՆՉՈՒԹԻՒՆ ՈՒՆԵՑՈՂ «ԹԱԼԻԲԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻՑ ՄԷԿԸ<br />


ՍՊԱՆՈՒԵԼ Է ՀԱՐԱՎԿՈՐԵԱՑԻ ՄԻՍԻՈՆԵՐՆԵՐԻ ԱՌԵՎԱՆԳՄԱՆ ՀԵՏ
ԱՌՆՉՈՒԹԻՒՆ ՈՒՆԵՑՈՂ «ԹԱԼԻԲԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻՑ ՄԷԿԸ

  • 04-09-2007 18:47:00   | Աֆղանստան  |  Միջազգային
ՔԱԲՈՒԼ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Աֆղանստանում սպանուել է «Թալիբան» շարժման առաջնորդներից մէկը, որն առնչութիւն է ունեցել հարավկորեացի միսիոներների առեւանգման հետ: Այս մասին յայտարարել է Աֆղանստանի Ներքին գործերի նախարարութիւնը: «Մենք սպանել ենք 16 գրոհայինների, այդ թւում նաեւ` թալիբների հրամանատարներից մոլլա Մաթինին, որը կարեւոր դերակատարութիւն է ունեցել Հարաւային Կորեայի քաղաքացիների առեւանգման գործում»,- յայտարարել է Գազնի նահանգի ոստիկանապետ Ալիշահ Ահմադզաին: Յիշեցնենք, որ յուլիսի 19-ին թալիբներն առեւանգել էին մարդասիրական առաքելութեամբ Աֆղանստան ժամանած 23 հարավկորեացիների, որոնցից երկուսին սպանել էին: Որոշ ժամանակ անց, որպէս բարի կամքի դրսեւորում, նրանք ազատ էին արձակել երկու հիւանդ կանանց: Օգոստոսի 28-ին Սեուլի եւ «Թալիբան» շարժման ներկայացուցիչների բանակցութիւնների ընթացքում համաձայնութիւն էր ձեռք բերուել պատանդների ազատ արձակման շուրջ, ինչը եւ իրականացուել էր յաջորդ երկու օրերի ընթացքում:
  -   Միջազգային