ՊԱՅԹԻՒՆՆԵՐ ՊԱԿԻՍՏԱՆՈՒՄ. ԿԱՆ ՏԱՍՆԵԱԿ ԶՈՀԵՐ ԵՎ ՎԻՐԱՒՈՐՆԵՐ<br />


ՊԱՅԹԻՒՆՆԵՐ ՊԱԿԻՍՏԱՆՈՒՄ. ԿԱՆ ՏԱՍՆԵԱԿ ԶՈՀԵՐ ԵՎ ՎԻՐԱՒՈՐՆԵՐ

  • 04-09-2007 14:04:00   |   |  Միջազգային
ԻՍԼԱՄԱԲԱԴ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Օգոստոսի 4-ին Պակիստանում տեղի ունեցած 2 պայթիւնների հետեւանքով զոհուել է 24 եւ վիրաւորուել 66 մարդ: Այս մասին յայտարարել է բանակի մամլոյ ծառայութեան ղեկավար, գեներալ Վահիդ Արշադը: Ըստ տեղեկութիւնների, պայթիւնները տեղի են ունեցել Պակիստանի Ռավալպինդի քաղաքում: Ռումբերից մէկը տեղադրուած է եղել փողոցում կայանուած մոտոցիկլետի վրայ: Իսկ 2-րդ ռումբով պայթեցուել է պաշտպանութեան նախարարութեանը պատկանող աւտոբուսը: Պակիստանի Ներքին գործերի նախարարութիւնում ստեղծուել է 5 խումբ` պայթիւնների հանգամանքները հետաքննելու համար:
  -   Միջազգային