ԱՄՆ-Ի ՆԱԽԱԳԱՀ ՋՈՐՋ ԲՈՒՇԸ ԱՆՍՊԱՍԵԼԻՕՐԷՆ ԺԱՄԱՆԵԼ Է ԻՐԱՔ<br />


ԱՄՆ-Ի ՆԱԽԱԳԱՀ ՋՈՐՋ ԲՈՒՇԸ ԱՆՍՊԱՍԵԼԻՕՐԷՆ ԺԱՄԱՆԵԼ Է ԻՐԱՔ

  • 03-09-2007 18:25:00   |   |  Միջազգային
ԲԱՂԴԱԴ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը սեպտեմբերի 3-ին անակնկալ կերպով ժամանել է Բաղդադ: Այս մասին հաղորդում է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը: Բուշի այցելութեան մասին նախօրոք չի յայտարարուել եւ մինչեւ վերջին պահը դրա հետ կապուած մանրամասները գաղտնի են պահուել: Այցելութեան ընթացքում ԱՄՆ-ի նախագահին ուղեկցում են պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը, նախագահի ազգային անվտանգութեան հարցերով օգնական Սթիւեն Հեդլին եւ պաշտպանութեան նախարար Ռոբերտ Գեյթսը: Ջորջ Բուշի այցելութեան տեւողութեան եւ ծրագրի մասին առայժմ ոչինչ չի հաղորդւում: Սա վերջին 4 տարիների ընթացքում Բուշի 3-րդ այցելութիւնն է Իրաք: Նշւում է, որ Սպիտակ տան մամլոյ ծառայութիւնը յայտարարել էր, թէ սեպտեմբերի 3-ին Ջորջ Բուշը վեցօրյա պաշտօնական այցով մեկնելու է Աուստրալիա, որտեղ հանդիպում է ունենալու երկրի վարչապետ Ջոն Հովարդի հետ եւ մասնակցելու է Ասիա-Խաղաղօվկիանոսեան տնտեսական համագործակցութեան գագաթնաժողովին:
  -   Միջազգային