ԲՐԱՈՒՆԸ ԵՎ ՍԱՐԿՈԶԻՆ ՄԻԱՍԻՆ ԳՐՈՒՄ ԵՆ ԴԱՐՖՈՒՐԻ ՄԱՍԻՆ<br />


ԲՐԱՈՒՆԸ ԵՎ ՍԱՐԿՈԶԻՆ ՄԻԱՍԻՆ ԳՐՈՒՄ ԵՆ ԴԱՐՖՈՒՐԻ ՄԱՍԻՆ

  • 31-08-2007 17:30:00   | Հայաստան  |  Միջազգային
ԼՈՆԴՈՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունը եւ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին աշխարհին կոչ են արել ակտիւ միջոցներ ձեռնարկել Սուդանի արեւմուտքում Դարֆուրի շրջանում կրակի դադարեցումն ապահովելու ուղղութեամբ: Երկու առաջնորդները համատեղ յօդուած են գրել, որը միաժամանակ յայտնուել է Լոնդոնի «Թայմս» եւ փարիզյան «Մոնդ» թերթերի էջերում: Մէկ ամիս առաջ ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհուրդը հաւանութիւն էր տուել այդ շրջան խաղաղապահներ ուղարկելու մասին բանաձեւին, որտեղ սեւամորթ ապստամբների եւ «Ջանջավիդ» արաբական աշխարհազօրի զինուած դիմակայութեան սկզբից ի վեր զոհուել է, ինչպէս ենթադրում են, առնուազն 200 հազար մարդ եւ 2 միլիոնից աւելին փախստական է դարձել: ՄԱԿ-ի եւ Աֆրիկեան միութեան համատեղ խաղաղարարական առաքելութիւնը, ինչպէս գրում են Բրաունը եւ Սարկոզին, պէտք է Դարֆուրում խաղաղութեան հաստատման սկիզբ դնի, որտեղ, ըստ նրանց, անհրաժեշտ են համաշխարհային հանրութեան ակտիւ գործողութիւնները շարունակւող զինուած բախումների դադարեցման ուղղութեամբ:
  -   Միջազգային