ԼԻԲԱՆԱՆԵԱՆ «ԿՐԵՎԻՏԲԱՆԿ»-Ը ՄՏԱԴԻՐ Է ԳՈՐԾՈՒՆԷՈՒԹԻՒՆ ԾԱՎԱԼԵԼ<br /> ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ<br />


ԼԻԲԱՆԱՆԵԱՆ «ԿՐԵՎԻՏԲԱՆԿ»-Ը ՄՏԱԴԻՐ Է ԳՈՐԾՈՒՆԷՈՒԹԻՒՆ ԾԱՎԱԼԵԼ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

  • 29-08-2007 23:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանում գործունէութիւն ծաւալելու լիբանյանյան «կրեդիտբանկ»-ի մտադրութիւնը ողջունելի եւ միանգամայն համահունչ ՀՀ կառավարութեան կողմից վարւող երկրի ֆինանսական շուկայի զարգացման քաղաքականութեանը: Այս մասին յայտարարել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսեանն օգոստոսի 29-ին ընդունելով բանկի տնօրէնների խորհրդի նախագահ Տարեկ Խալիֆային եւ նրա գլխաւորած պատուիրակութեանը: Ըստ ՀՀ վարչապետի, բանկի փորձը Հայաստանի համար կարող է նաեւ բաւականին օգտակար լինել, նկատի առնելով, որ Լիբանանը մշտապէս համարուել է ֆինանսական կենտրոն եւ լուրջ առաջընթաց է ունեցել ֆինանսական շուկայի զարգացման գործում: Տ.Խալիֆան, շնորհակալութիւն յայտնելով համագործակցութեան պատրաստակամութեան համար, նշել է, որ Հայաստանի Կենտրոնական եւ մի շարք այլ բանկերի գործընկերների հետ հանդիպում-քննարկումներն աւելի են ամրապնդել Հայաստանում գործունէութիւն ծաւալելու «կրեդիտբանկ»-ի նպատակադրվածությունը: Նրա դիտարկումներով, Հայաստանում զարգացման լուրջ հեռանկար ու բարենպաստ միջավայր կայ, եւ բանկն ուրախ կլինի իր ներդրումն ունենալու Հայաստանի տնտեսութեան զարգացման գործում: «կրեդիտբանկ»-ի տնօրէնների խորհրդի նախագահը կարեւորել է ՀՀ կառավարութեան հետ համագործակցութիւնը նաեւ որոշակի ներդրումային ծրագրերում, որոնք ներառում են գիւղատնտեսութիւնը, ենթակառուցուածքների զարգացումը, արդիւնաբերութիւնը: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին յայտնեցին ՀՀ կառավարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից, Հայաստանեան շուկայում լիբանանեան կապիտալի ներգրաւման գործում երկուստեք կարեւորվել է լիբանանահայ համայնքի դերը:
  -   Տնտեսութիւն