ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-20-ԻՆ ԵՐԵՒԱՆՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԿԱՆՑԿԱՑՈՒԻ<br /> «INOVATIONECA 2007» ԿՈՆՖԵՐԱՆՍԸ<br />


ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-20-ԻՆ ԵՐԵՒԱՆՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԿԱՆՑԿԱՑՈՒԻ
«INOVATIONECA 2007» ԿՈՆՖԵՐԱՆՍԸ

  • 24-08-2007 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 17-20-ին առաջին անգամ Երեւանում կանցկացուի «InovationECA 2007» կոնֆերանսը, որի կազմակերպիչներն են «Ձեռնարկութիւնների ինկուբատոր հիմնադրամը» (ՁԻՀ) եւ Համաշխարհային բանկի «INFODEF» կազմակերպութիւնը: Այս մասին «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց ՁԻՀ-ի տնօրէն Բագրատ Ենգիբարյանը: Նրա խօսքերով, կոնֆերանսին կմասնակցեն Արեւլյան Եւրոպայի եւ ԱՊՀ երկրների, եւրոպական եւ ասիական զարգացած երկրների, ԱՄՆ-ի եւ Աուստրալիայի 100-ից աւելի մասնագէտներ: Կոնֆերանսի ժամանակ կքննարկուեն այդ երկրների ինովացիոն քաղաքականութիւնը, վենչուրային եւ ներդրումային կառոյցների կողմից ինովացիոն գործունէութեան ֆինանսաւորման, ՏՏ ոլորտի խոշոր ընկերութիւնների կողմից այդ գործունէութիւնը խթանելու հարցերը: Ըստ Բ.Ենգիբարյանի, «InovationECA 2007»-ի վերջին երկու օրերը նուիրուած կլինեն ինովացիոն ինկուբատորների, մասնաւորապէս, Արեւելյան Եւրոպայի եւ ԱՊՀ տարածաշրջանում, համագործակցութիւնը զարգացնելու թեմային: «Այսպիսի միջոցառում հարաւկովկասեան եւ հարակից տարածաշրջանում չի եղել: Կարծում եմ, որ այն կնպաստի Հայաստանի` որպէս ՏՏ-ների երկրի, վարկանիշի բարձրացմանը»,- նշեց նա: Ըստ Բ.Ենգիբարյանի, կոնֆերանսը Հայաստանում անցկացնելու հանգամանքին նպաստել են նաեւ ՁԻՀ-ի յաջողութիւնները: Հիմնադրամի փորձը, մասնաւորապէս, ներկայացուել է գարնանը Քեմբրիջում (Մեծ Բրիտանիա) Համաշխարհային բանկի կողմից կազմակերպուած ինովացիոն կոնֆերանսի ժամանակ: Նշուեց, «InovationECA» կոնֆերանսներն ամենամեայ են: Վերջինն անցկացուել է 2006թ.-ին Հնդկաստանի Հայդարաբադ քաղաքում:
  -   Տնտեսութիւն