ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ ԱՄԵՐԻԿԵԱՆ ՕԴՈՒԺԻ ՌՄԲԱԿՈԾՈՒԹԵԱՆ ՀԵՏԵՒԱՆՔՈՎ<br /> ԶՈՀՈՒԵԼ ԵՆ ԲՐԻՏԱՆԱՑԻ ԶԻՆՎՈՐՆԵՐ<br />


ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ ԱՄԵՐԻԿԵԱՆ ՕԴՈՒԺԻ ՌՄԲԱԿՈԾՈՒԹԵԱՆ ՀԵՏԵՒԱՆՔՈՎ
ԶՈՀՈՒԵԼ ԵՆ ԲՐԻՏԱՆԱՑԻ ԶԻՆՎՈՐՆԵՐ

  • 24-08-2007 18:06:00   | Աֆղանստան  |  Միջազգային
ՔԱԲՈՒԼ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Աֆղանստանում ամերիկեան օդուժի ռմբակոծութեան հետեւանքով զոհուել է 3 եւ վիրաւորուել 2 բրիտանացի զինվոր: Այս մասին հաղորդում է «Associated Press»-ը: Ըստ տեղեկութիւնների, Գիլմենդ նահանգում գրոհայինները յարձակում են գործել ՆԱՏՕ-ի Միջազգային անվտանգութեան աջակցութեան ուժերի (ISAF) դէմ: Վերջիններիս օժանդակություն ցոյց տալու նպատակով ամերիկեան երկու F-15 ռազմական ինքնաթիռներ ռմբակոծել են տարածքը, ինչի հետեւանքով էլ զոհուել են բրիտանացի զինվորները: Ըստ «Reuters» գործակալութեան, Աֆղանստանում իրականացyող ռազմական գործողութիւնների ընթացքում Մեծ Բրիտանիան 2001թ. ի վեր կորցրել է արդէն 73 զինծառայող:
  -   Միջազգային