ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ ԼԵՀ ԶԻՆՎՈՐՆԵՐԸ ՍՊԱՆԵԼ ԵՆ ԽԱՂԱՂ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ<br />


ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ ԼԵՀ ԶԻՆՎՈՐՆԵՐԸ ՍՊԱՆԵԼ ԵՆ ԽԱՂԱՂ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ

  • 23-08-2007 12:46:00   | Աֆղանստան  |  Միջազգային
ՔԱԲՈՒԼ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Օգոստոսի 22-ին Աֆղանստանում թալիբան գրոհայինների հետ փոխհրաձգության ժամանակ լեհ զինծառայողները պատահաբար սպանել են 5 խաղաղ բնակիչների: Այս մասին յայտարարել է Լեհաստանի ազգային պաշտպանութեան նախարարութեան ներկայացուցիչ Յարոսլավ Ռիբակը: Դէպքը տեղի է ունեցել այն բանից յետոյ, երբ լեհական զրահամեքենան յարձակման է ենթարկուել թալիբ գրոհայինների կողմից: Պատասխան կրակի ժամանակ լեհ զինվորները պատահաբար սպանել են խաղաղ բնակիչների: Դէպքի կապակցութեամբ սկսուել է հետաքննութիւն:
  -   Միջազգային