ՉՈՐՐՈԴ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐՈՒՄ ՆՎԱՃԱԾ ՄԵԴԱԼՆԵՐԻ ՔԱՆԱԿՈՎ<br /> ԱՌԱՋԻՆ ՏԵՂՈՒՄ Է ԵՐԵՒԱՆԻ ԹԻՄԸ<br />


ՉՈՐՐՈԴ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐՈՒՄ ՆՎԱՃԱԾ ՄԵԴԱԼՆԵՐԻ ՔԱՆԱԿՈՎ
ԱՌԱՋԻՆ ՏԵՂՈՒՄ Է ԵՐԵՒԱՆԻ ԹԻՄԸ

  • 21-08-2007 22:40:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Օգոստոսի 21-ի դրութեամբ Համահայկական չորրորդ խաղերում մեդալներ են նուաճել 15 քաղաքների թիմեր: Առաջին տեղում է Երեւանի թիմը` 34 մեդալով (15 ոսկէ, 11 արծաթէ, 8 բրոնզէ): Երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում Վանաձորի` 11 մեդալ (4 ոսկէ, 5 արծաթէ, 2 բրոնզէ), երրորդ տեղում` Գլենդեյլի թիմերը` 2 ոսկէ մեդալ: Առաջատար եռյակին յաջորդում են Արտաշատի` 4 մեդալ (1 ոսկէ, 2 արծաթէ, 1 բրոնզէ), Կապանի` 3 մեդալ (1 ոսկէ, 2 արծաթէ), Ախալցխայի` 4 մեդալ (1 ոսկէ, 3 բրոնզէ), Թեհրանի` 5 մեդալ (1 ոսկէ, 4 բրոնզէ), Գիւմրիի` 3 մեդալ (1 ոսկէ, 2 բրոնզէ), Թբիլիսիի եւ Մոսկուայի` մէկական ոսկէ մեդալ, Սպահանի` 8 մեդալ (6 արծաթէ, 2 բրոնզէ), Ստեփանակերտի` 5 մեդալ (2 արծաթէ, 3 բրոնզէ), Պլովդիւի, Աբովեանի եւ Կիեւի թիմերը` մէկական բրոնզէ մեդալ:
  -   Սպորտ