ՆԱԽԱՏԵՍՒՈՒՄ Է ՀՆԴԿԱՍՏԱՆՈՒՄ ՀԻՄՆԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԾԻՐԱՆԻ ԱՅԳԻ<br />


ՆԱԽԱՏԵՍՒՈՒՄ Է ՀՆԴԿԱՍՏԱՆՈՒՄ ՀԻՄՆԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԾԻՐԱՆԻ ԱՅԳԻ

  • 17-08-2007 21:40:00   |   |  Տնտեսութիւն
ԴԵԼԻ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հնդկաստանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարեանը օգոստոսի 16-ին հանդիպել է Հնդկաստանի գիւղատնտեսութեան պետնախարար Կանթի Լալ Բհուրիայի հետ: Հանդիպման ընթացքում քննարկուել են գիւղատնտեսութեան ոլորտում համագործակցութեան ընդլայնմանն առնչուող հարցեր: Անդրադառնալով յուլիսին Բհուրիայի Հայաստան կատարած այցի արդիւնքներին, Ա.Քոչարեանը վերահաստատել է Հնդկաստանում հայկական ծիրանի այգի հիմնելու ՀՀ կառավարութեան պատրաստակամությումը: Ողջունելով հայկական կողմի նախաձեռնութիւնը, պետնախարար Բհուրիան տեղեկացրել է, որ հնդիկ եւ հայ մասնագէտների եզրակացութիւնը ստանալուց յետոյ, այս առաջարկը անպայման կիրագործուի: Ըստ ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատուութեան վարչութիւնից «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին տրամադրած հաղորդագրութեան, զրուցակիցները արծարծել են նաեւ համագործակցութեան հեռանկարային ուղղութիւնները` կաթնամթերքի վերամշակում, գիտական համատեղ ուսումնասիրություններ, բոյսերի եւ տնկիների փոխանակում, մասնագէտների վերապատրաստում: Պետնախարար Բհարիան նշել է, որ հնդկական կողմը կմասնակցի հոկտեմբերին Հայաստանում անցկացուելիք «Organic Food» միջազգային համաժողովի աշխատանքներին:
  -   Տնտեսութիւն