ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-25-ԻՆ ԳԻՒՄՐԻՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՈՒԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ<br /> ՌԵԺԻՍՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՓԱՌԱՏՈՆԸ<br />


ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-25-ԻՆ ԳԻՒՄՐԻՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՈՒԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ
ՌԵԺԻՍՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՓԱՌԱՏՈՆԸ

  • 16-08-2007 18:10:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 21-25-ին Գիւմրիում կանցկացուի երիտասարդ ռեժիսորների համահայկական երկրորդ փառատոնը: Ինչպէս օգոստոսի 16-ի ասուլիսում յայտնեց Հայաստանի թատերական գործիչների միութեան (ԹԳՄ) նախագահ Երուանդ Ղազանչեանը, փառատօնին ներկայացուելու են Երեւանի 9, ինչպէս նաեւ Գիւմրիի Վ.Աճէմեանի անուան եւ Թբիլիսիի Պ.Ադամեանի անուան թատրոնների մինչեւ 30 տարեկան ռեժիսորների բեմադությունները: Միաժամանակ նա մտահոգութիվւն յայտնեց, որ Հայաստանի միւս թատրոններում չկան երիտասարդ բեմադրիչներ: Կարեւորելով մշակոյթային կեանքի մայրաքաղաքում «բեւեռացումից ազատուելը», Ե.Ղազանչեանը նշեց, որ 2008թ.-ին փառատոնը կանցկացուի Կոտայքի մարզում, որտեղ արդէն 15 տարի ոչ մի երեւանեան թատրոն հիւրախաղերով հանդէս չի եկել: «Թատրոններին պէտք է փրկել թաղապետարանների, քաղաքապետարանների ենթակայությունից` այն վերադարձնելով ՀՀ Մշակոյթի նախարարութեանը»,- յայտարարեց ԹԳՄ-ի նախագահը:
  -   Մշակոյթ